Պուտինի մեծադիր նկարը՝ Ստեփանակերտի մուտքի մոտ և ռուս խաղաղապահների անգործությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ստեփանակերտի մուտքի մոտ Պուտինի մեծադիր նկարն է․ թե ինչու է Ռուսաստանի նախագահի լուսանկարը տեղադրվել Արցախի հանրապետությունում՝ բացատրություն չկա։ Ենթադրելի է, որ այն խորհրդանշում է Պուտինի՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելը։ Սակայն, նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամներ խախտել է հրադադարի ռեժիմը՝ անվտանգության երաշխավոր ռուս խաղաղապահների ներկայությամբ։

Վերջին թարմ դեպքերին ականատես ենք լինում այս օրերին։ Օգոստոսի 1-ից արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանը իրավիճակը լարված է պահում։ Ամսվա սկզբից ադրբեջանական կողմի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը հաղորդել է երկու զոհի, 19 վիրավորի մասին։

Ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ թշնամին գրավել է Շուշիի շրջանում գտնվող կարևոր նշանակության բարձունքեր՝ այդպիսով նշանառության տակ պահելով Շուշիից 40 կմ հեռավորության վրա գտնվող Եղծահող համայնքը, գյուղի արոտավայրերն ու անտառները։ Դադարեցրել են գյուղի ջրամատակարարումը։

Եղծահողում բնակիչների պատմելով՝ ռուսական կողմը հայկական կողմին առաջարկել է այդ բարձունքներից հետ քաշվել՝ խոստանալով, որ դիրքերում պաշտպանությունն իրենք կիրականացնեն, սակայն, հայկական ուժերի դուրս գալուց հետո ադրբեջանական կողմն առաջ է եկել  1 կմ։

Այսպիսով՝ Եղծահողում, ըստ էության, «Փառուխ-2» օպերացիան է տեղի ունեցել։ Հիշեցնենք՝ այս տարվա մարտին կրկին ռուսական կողմի առաջարկությամբ հայկական կողմը հետ էր քաշվել Խրամորթ և Փառուխ համայնքների վերահսկողության տակ գտնվող բարձունքներից նույն հավաստիացմամբ, որ խաղաղապահներ են տեղակայվելու, սակայն, ադրբեջանական կողմը գրավել էր բարձունքները՝ այդ թվում՝ Ասկերանն ու հարակից գյուղերը նշանառության տակ պահող Քարագլուխը։

Ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում կատարված աղմկահարույց միջադեպերից մի քանիսը թվարկենք ժամանակագրորեն․

Այսպես՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակվել էին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու գյուղերը բռնազավթվել էին, իսկ 62 հայ զինծառայողներ՝ գերեվարվել, 9-ը՝ զոհվել և ևս 8-ը՝ վիրավորում ստացել։ Ըստ եռակողմ հայտարարության 3-րդ կետի՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը պետք է տեղակայվեր Արցախի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։ Այսինքն՝ դե յուրե այս երկու գյուղերը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում էին, բայց փաստացի այնտեղ դեկտեմբերի 11-ի դրությամբ ռուս խաղաղապահներ չկային՝ չնայած հայկական կողմը նախապես դիմել էր, որպեսզի խաղաղապահներն իրենց գործառույթները նաև այդ հատվածում իրականացնեն։ Ռուս խաղաղապահները հասան Հին Թաղեր և Խծաբերդ դեկտեմբերի 13-ին, բայցևայնպես, գյուղերն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։

2021 թվականի հոկտեմբերի 9-ին էլ Արցախի Մարտակերտ քաղաքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող 55-ամյա Արամ Տեփանցը սպանվեց մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից: Ընդ որում՝ սպանված քաղաքացու կողքին, կրակահերթի տակ հայտնված տրակտորի մեջ եղել էր ռուս խաղաղապահ, որպեսզի երաշխավորեր Տեփանցի անվտանգությունը:
Այս դեպքից մեկ ամիս անց Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Արդյունքում՝ հայկական կողմն ունեցավ մեկ զոհ և երեք վիրավոր, բոլորը քաղաքացիական անձինք։

Իսկ ահա այս տարվա փետրվարի վերջից մինչև մարտի վերջ ադրբեջանական կողմը, սաստիկ ցուրտը հաշվի չառնելով, Արցախի բնակչությանը թողել էր առանց գազի։ Ռուսական կողմին մեկ ամիս շարունակ չէր հաջողվում բանակցությունների արդյունքում հասնել գազամատակարարման վերականգնման։ Ի վերջո, հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները փական են տեղադրել գազատարի վրա՝ ասելով, որ ամեն անգամ կարող են անջատել գազամատակարարումը՝ ըստ իրենց հայեցողության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան