Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
Հասարակություն
17.05.2018 | 15:26«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
Նշանակման լուրը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Արմեն Գրիգորյանը:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։