Փաշինյանը խախտեց լռությունը․ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ իշխանությունը Արցախում իրավիճակի լարման շուրջ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետում հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ուստի, հայկական կողմն ակնկալում է, որ գծի հատման ցանկացած փորձ կասեցվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը։ Ըստ Փաշինյանի՝ հայ հանրության շրջանում հարցեր են ծագում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված։

«Վերադառնալով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ պիտի կրկնեմ, որ մեր կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունները բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար: Իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու, կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»,- նշեց Փաշինյանը։

Նա շեշտեց՝ Հայաստանը կատարում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները, այնինչ Ադրբեջանը խախտում է դրանք։

«Ադրբեջանը պարտավոր է իր ստորագրությամբ արձանագրված իրողությունները հարգել: Եթե ոչ, ուրեմն մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը, որպեսզի միջազգային մեխանիզմների գործարկումով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները: Կրկնում եմ՝ 3 առանցքային իրողություն. Լեռնային Ղարաբաղ, շփման գիծ, Լաչինի միջանցք»,- ընդգծեց վարչապետը։

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը միասին են գործում՝ այդ կերպ ճնշելով ՀՀ-ին և փորձելով զիջումներ կորզել։

«Իմ կարծիքով՝ Ադրբեջանը հիմա համագործակցում է Ռուսաստանի հետ և նրա թույլտվությունն ու հորդորն ունի՝ ճնշում գործադրելու ՀՀ-ի վրա՝ ինչ-ինչ զիջումներ կորզելու։ Պատահական չէ, որ դրանից հետո Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև է հեռախոսազրույց եղել, ապա՝ Սերգեյ Լավրովի ու Արարատ Միրզոյանի։ Հիմա մենք գտնվում ենք այն փուլում, երբ Ռուսաստանն ու Ադրբեջանը, հասկանալով, որ 3+3 ֆորմատը չի ստացվում, և Արևմուտքն ավելի է ներգրավվում տարածաշրջանում, ազդեցությունն ավելի է մեծանում և մշտական ուշադրությունը, որ ԱՄՆ պաշտոնյաները մեկը մյուսի հետևից ցուցաբերում են Արցախյան կոնֆլիկտի հանդեպ, շատ է մտահոգում իրենց»,- կարծում է Խուրշուդյանը։

Հայաստանը պիտի բարձրացնի շփման գծում ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ներկայության վերականգնման հարցը, կարծում է Խուրշուդյանը։ Բաքուն Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջել էր Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ: Փաշինյանն էլ այսօր հայտարարեց, թե որպես էսկալացիայի պատրվակ՝ Ադրբեջանը շարունակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր իրենք ավարտել են Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, հետևաբար, Լաչինի միջանցքի որոշ հատվածներ պետք է հանձնվեն իրենց հսկողությանը։ Փաշինյանը վկայակոչեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որում ասվում է, որ Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղում կառուցման պլանը պետք է որոշվի մինիչև 2023թ․ նոյեմբերի 9-ը` այդ երթուղում պաշտպանության համար ՌԴ խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ։

«Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և մենք մի քանի անգամ առաջարկել ենք և հիմա էլ առաջարկում ենք դա անել: Այսինքն՝ հաստատել եռակողմ ֆորմատով պլան»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանը սկսել է Կոռնիձոր-Տեղ Մ-12 մայրուղու վերակառուցումը, որը, ըստ Փաշինյանի, ենթադրաբար, պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն։ Դեպի Արցախ նոր ճանապարհի շինարարությունը կավարտվի գարնանը։ Բացի այդ, վարչապետը շեշտեց, որ պլանը միայն ճանապարհին չի վերաբերելու, այլ ԼՂ-ին էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման, անվտանգության հետ կապված խնդիրներին։ Ըստ նրա՝ Ադրբեջանը շահարկում է, թե Հայաստանը, իբր, խուսափում է այս հարցերի քննարկումից։

Այս պայմաններում սրման գնալով՝ Ադրբեջանը, ըստ Փաշինյանի, մեկ նպատակ է հետապնդում` նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը։ Փաստաթղթով Հայաստանը պարտավորվել է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ Հայկական կողմը հիմա էլ պատրաստ է այդ կապն ապահովել, ասաց Փաշինյանը, բայց Ադրբեջանը երբևէ չի փորձել օգտվել Հայաստանի ընձեռած հնարավորությունից։

«Մենք այսօր էլ ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկե՛ք, հատե՛ք Հայաստանի սահմանը, գնացե՛ք Նախիջևան»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Փաշինյանի այս հայտարաությունը տեղին էր ու ճիշտ, ավելին՝ դա պետք է թարգմանել ու լսելի դարձնել աշխարհին։

Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել էին սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Ըստ Պաշտպանության բանակի՝ հայկական ստորաբաժանումների կողմից այդ փորձերը կասեցվել են։ Երեկ էլ ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետներ և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի զինված ստորաբաժանումների ռազմական գործողությունների հետևանքով ունենք 2 զոհ, 19 վիրավոր: Արցախում հայտարարվել է մասնակի զորահավաք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան