QUEEN խմբի կիթառահար Բրայան Մեյն առաջին անգամ կայցելի Հայաստան STARMUS VI փառատոնի շրջանակներում

Լուրեր

24.03.2026 | 23:36
7 տարի կուսակցական լինելու հանգամանքը կասկած է հարուցում Վլադիմիր Վարդանյանի՝ որպես ՍԴ դատավոր անաչառ պաշտոնավարման հնարավորությունը. ՀԿ-ներ
24.03.2026 | 23:07
Գերմանիայում ձերբակալվել է երկու անձ ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
24.03.2026 | 22:45
Մարկ Ցուկերբերգն անձնական ԱԲ գործակալ է ստեղծում, որը նրան օգնելու է աշխատանքում. WSJ
24.03.2026 | 22:29
Ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում. ՆԳՆ
24.03.2026 | 22:17
Իրաքյան Քուրդիստանն Իրանին մեղադրել է իր ուժերի դեմ մահացու հարձակման համար
24.03.2026 | 22:02
Բեռլինում 90-ամյա թոշակառուն շահել է 1,5 միլիոն եվրո
24.03.2026 | 21:49
Ֆիլիպիններն էներգետիկ արտակարգ իրավիճակ է հայտարարել Իրանի պատերազմի պատճառով
24.03.2026 | 21:38
Իրանը դադարեցրել է բնական գազի արտահանումը Թուրքիա
24.03.2026 | 21:24
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «Agzamov Memorial»-ի միանձնյա առաջատար նախավերջին տուրից առաջ
24.03.2026 | 21:11
Իրանում պատերազմը հակասում է միջազգային իրավունքին. Գերմանիայի նախագահ
24.03.2026 | 21:00
Չափազանց մտահոգիչ է՝ վարչապետը կիրառեց «փախածներ» բառը՝ էթնիկ զտման ենթարկված անձանց նկատմամբ․ միայն ներողությունը անբավարար է. Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 20:45
«Կա՛մ մենք, կա՛մ պատերազմ»․ ՔՊ-ի քաղաքական խոսույթը՝ ընտրություններից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 20:37
Արարատի մարզում գազալցակայանի գործունեություն է կասեցվել
24.03.2026 | 20:25
Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
24.03.2026 | 20:12
Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
Բոլորը

Սեպտեմբերի 5֊10-ը կայանալիք STARMUS VI միջազգային փառատոնը, որը հիմնադրել են Գարիկ Իսրաելյանը և Բրայան Մեյը, կհյուրընկալի ավելի քան 50 բանախոսների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, գիտնականների, աշխարհահռչակ արվեստագետների և երաժշտության աստղերի, ովքեր կհավաքվեն այս տարի Երևանում` հանրայնացնելու և խթանելու գիտության ​​հաղորդակցությունը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Queen խմբի համահիմնադիր, երաժիշտ, երգիչ, երգահան, աստղաֆիզիկոս և լուսանկարիչ դոկտոր Բրայան Մեյը հաստատել է իր ներկայությունը Հայաստանում` 2022 թվականի սեպտեմբերի սկզբին։ Նա առավել հայտնի է որպես Queen ռոք խմբի առաջատար կիթառահար, և խմբի համար ստեղծված իր միջազգային հիթերով, ինչպիսիք են՝ We Will Rock You, The Show Must Go On, Tie Your Mother Down, I Want It All, Too much love will kill you, Hammer to Fall, Save Me և Who Wants to Live Forever։ Դոկտոր Մեյը հայտնի է նաև որպես աստղաֆիզիկոս և գիտության հանրայնացմամբ զբաղվող մասնագետ։ 2020 թվականին Total Guitar ամսագրի կողմից նա ճանաչվել է բոլոր Ժամանակների լավագույն կիթառահար։

Չնայած 1988 թվականին Բրայան Մեյը նշանակալի դեր է խաղացել Rock Aid Armenia արշավում (https://www.youtube.com/channel/UCbqrKju8z6lKQqxvELtB1kw ), որի ընթացքում նա անձամբ է  հրավիրել համաշխարհային բազմաթիվ աստղերի (ինչպիսիք են՝ Դեյվիդ Գիլմորը, Թոնի Այոմին) նախագծին միանալու և աջակցելու, սակայն երբեք չի եղել Հայաստանում:

Դոկտոր Բրայան Մեյը 1998 թվականինհանդիպել է աշխարհի առաջատար աստղաֆիզիկոսներից մեկին՝ Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի դոկտոր Գարիկ Իսրաելյանին: Տարիներ անց՝2007 թվականին, Իսրաելյանն օգնել է Մեյին ավարտելու իր թեկնածուական թեզը և ստանալու աստղաֆիզիկայի գիտությունների դոկտորի աստիճանը Լոնդոնի Կայսերական քոլեջում:

Բրայան Մեյի և Գարիկ Իսրաելյանի ընկերությունը հանգեցրել է հայ դուդուկի լեգենդ Ջիվան Գասպարյանի հետ համագործակցությանը։ 2005 թվականին նրանք բացառիկ՝ «կյանքում մեկ անգամ պատահող» համատեղ ելույթ են ունեցել Թրոմսոյում, Նորվեգիա` Նելսոն Մանդելային նվիրված 46664 համերգի ժամանակ (30min+ https://www.youtube.com/watch?v=Nw2mjmW4q3I):

Բրայան Մեյը Մոնսերատ Կաբալյեի հետ ստեղծել է Queen֊ի՝ Is the world we created երգի յուրօրինակ տարբերակը նրա՝ The Island of Christianity. Armenia & Artsakh ալբոմի համար (www.caballearmania.com ):

2011թ.-ին Բրայան Մեյը և Գարիկ Իսրաելյանը նախաձեռնել են գիտության և արվեստի համագործակցության յուրահատուկ ձևաչափ, որի միջոցով գիտության հանրայնացման գաղափարը դարձել է գիտության հաղորդակցության համաշխարհային հիանալի փառատոն` համախմբելով մոլորակի ամենափայլուն դեմքերին:  Այն նպատակ ուներ ոգեշնչելու և կրթելու հետազոտողների նոր սերունդներ և վերածնելու հայտնագործության ոգին:  Մինչ օրս անցկացվել է 5 փառատոն (Իսպանիայում, Նորվեգիայում և Շվեյցարիայում), իսկ 6-րդը կանցկացվի Հայաստանում 2022 թվականի սեպտեմբերին (www.starmus.com/Armenia):

Հիմնադիրները խմբագրել են նաև Starmus-ի 3 գրքերը, որոնք ներառում են առաջին երեք փառատոների բոլոր դասախոսություններն ու կարևոր իրադարձությունները:

Բրայան Մեյը կլինի Հայաստանում այս աշնանը STARMUS VI փառատոնի ընթացքում՝ գլխավոր բեմից հանդես գալու համար:  STARMUS VI Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են՝ Ռիկ Ուեյքմանը, Սերժ Թանկյանը, Sons of Apollo խումբը, Անդրեյ Մակարևիչը, Տիգրան Համասյանը:

 

STARMUS VI  փառատոնի մասին

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա»խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ  Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ: Այն անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։