Կառավարությունը 30 մլրդ կտա կենսաթոշակների բարձրացմանը, կվճարի սահմանամերձ գյուղում սարքած տան վարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Factor TV-ի հարցազրույցում կուտակային կենսաթոշակային համակարգի փլուզում չի կանխատեսում՝ ի պատասխան ահազանգերի, որ հնչում են մարդկանց հաշվիներից գումարների նվազեցման դեպքերով պայմանավորված։ Նախարարը կարծում է, որ սա կարճաժամկետ տատանման պրոցես է, և 2014-2020 թվականների փորձն, ըստ նրա, ցույց է տալիս, որ նվազեցումները կվերականգնվեն։
Factor TV-ին հետաքրքրվեց նախարարից՝ ինչ ծրագրեր և քայլեր է անում Կառավարությունը, որ Հայաստանում առկա սոցիալական անհավասարության և աղքատության մակարդակը նվազեցվի։ Նարեկ Մկրտչյանը մանրամասն ներկայացրեց Կառավարության նոր ծրագրերից մեկը, որով կրթական վերապատրաստման եղանակով վերապրոֆիլավորվում են պատերազմի մասնակից երիտասարդները, ապա պետությունն աջակցում է նրանց աշխատանքի տեղավորվել։ Արդեն պատերազմի 1000 մասնակից է ընդգրկվել ծրագրում։ Նախատեսվում է ծրագիրը տարածել բոլոր ժամկետային զինծառայողների վրա, որոնց ծառայությունից հետո ևս կառաջարկվի կրթվել և աշխատանք ունենալ։
Նարեկ Մկրտչյանը խոսեց նաև 1000 աղքատ ընտանիքի անվճար անասուններ տրամադրելու ծրագրի կասեցման, երկրում առկա գնաճի և Կառավարության ձեռնարկած քայլերի մասին՝ հաղթահարելու աղքատությունը գնաճի պայմաններում։
2023-ից կվերանայվի անապահովության նպաստի համակարգը, որից արդեն իսկ 10 000 ընտանիք դուրս է բերվել։ Կառավարությունը մտադիր է 30 մլրդ դրամ հատկացնել 2023-ից կենսաթոշակների բարձրացման նպատակով։ Նախարարին հարց ուղղվեց՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, որ շարունակական գնաճի պայմաններում կենսաթոշակների սպասվելիք բարձրացումը որակական ազդեցություն ունենա քաղաքացիների կենսամակարդակի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան