Կրեմլն Ուկրաինայում գաղտնի գործակալների ցանց է ներդրել ներխուժմանը նախապատրաստվելու համար․ Reuters

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Կրեմլը գաղտնի գործակալներ է ներդրել Ուկրաինայի պետական ապարատում, որոնք կաշառքի և այլ ներազդման միջոցների դիմաց պետք է ռուսական ներխուժման համար առիթ պատրաստեին։ Այս մասին ասվում է Reuters գործակալության հետաքննության մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ երբ ռուս զինվորականները փետրվարի 24-ին հասել են Չեռնոբիլի ԱԷԿ-ի մոտ, այնտեղն իրենց սպասելիս են եղել ուկրաինական ստորաբաժանումները, որոնց հանձնարարված է եղել պաշտպանել օբյեկտը։ Չնայած դրան՝ երկու ժամից էլ քիչ ժամանակում առանց կռվի Ուկրաինայի ազգային գվարդիայի 169 մարտիկ վայր է դրել զենքերը։ Լրատվամիջոցը գրում է, որ սա պատահականություն չէ, այլ Կրեմլի ծրագրի մաս։  Reuters-ը գրում է, որ  գործակալների միջոցով Մոսկվան կփորձել է այնպես անել, որ կապիտուլյացիայի համար ավելի քիչ քանակությամբ ուժեր պահանջվեն։

Հետաքննող լրագրողները պարզել են, որ հավաքագրվածների թվում են եղել, օրինակ, հակահետախուզությամբ զբաղվող ուկրաինացի քննիչներ։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը Reuters-ին ասել է, որ պատերազմի սկզբում ռուսական գործակալները գործել են  ուժային կառույցներում, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ծառայություններում։

Բացի այդ՝ վկայակոչելով մի աղբյուրի, որը ծանոթ է եղել Կրեմլի ներխուժման պլաններին, լրատվամիջոցը գրում է, որ ռուս գործակալները ուղարկվել են Չեռնոբիլ դեռ նախորդ տարի՝ կաշառելու պաշտոնյաներին ու առիթ պատրաստելու իշխանության անարյուն զավթման համար։

«Չնայած Ռուսաստանը գրավեց Չեռնոբիլը՝ Կիևում իշխանությունը զավթելու նրա ծրագիրը ձախողվեց: Ըստ բազմաթիվ աղբյուրների՝ Ռուսաստանում և Ուկրաինայում, շատ դեպքերում Մոսկվայի կողմից ներդրված  գործակալները չեն կատարել իրենց աշխատանքը։ Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Դանիլովն ասել է, որ գործակալները և նրանց հետ աշխատողները կարծում են, որ Ուկրաինան թույլ է, ինչը «լիակատար մոլորություն» է»,-գրում է լրատվամիջոցը։

Միևնույն ժամանակ, Reuters-ի աղբյուրները խոստովանում են, որ ռուս լրտեսները հաջողել են մեկ հարցում՝ նրանք անվստահություն են սերմանել Ուկրաինայի ներսում և բացահայտել Ուկրաիայի անվտանգության ծառայությունում  առկա խնդիրները։  Դրա արդյունքներից մեկն էլ վեջերս  գերատեսչության ղեկավար Իվան Բականովի պաշտոնից ազատումն է։

Էմմա Չոբանյան