Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցի զարգացման ծրագրի մշակման ձևաչափը

Լուրեր

09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափի և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշների ու պահանջների նախագիծը: Ծրագիրը հաստատության ռազմավարական փաստաթուղթն է, որի հիման վրա պլանավորվում է աշխատանքը հաստատությունում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Նախագծի նպատակը զարգացման ծրագրի՝ որպես գործիքի կիրառության արդյունավետության բարձրացումն է և ծրագրի կատարման ընթացքի վերահսկողության առավել հստակ մեխանիզմների ամրագրումը: Այն թույլ կտա բարձրացնել զարգացման ծրագրի կարևորությունը, որը ներկայում հաճախ կրում է զուտ ձևական բնույթի պահանջ, ինչպես նաև հավասարակշռություն կմտցնի պետական լիազորված մարմնի կողմից տնօրենի նշանակման գործառույթում՝ իբրև վերահսկող մարմնի:

Իրավական ակտի նախագծով ներկայացվում են հաստատության ռազմավարական փաստաթուղթ հանդիսացող զարգացման ծրագրի կազմման համար անհրաժեշտ բաղադրիչները, մշակման պարտադիր քայլերը, մեթոդական ցուցումները, զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջները:

Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ իրավիճակի վերլուծություն, նպատակների և խնդիրների սահմանում, դրանց իրականացումն ապահովող գործողությունների և միջոցառումների ժամանակացույց, պատասխանատուներ, արդյունքների գնահատման չափանիշներ, ռիսկեր, բյուջե և վերահսկողության մեխանիզմներ:

Համաձայն նախագծի՝ հաստատության զարգացման ուղղությունները պետք է առանձնացնել երկու հիմնական խմբի՝ հանրակրթության ոլորտի օրենսդրությամբ հաստատության համար սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղություններ և հանրակրթական այլընտրանքային (միջազգային, փորձարարական, հեղինակային) ծրագրերով հաստատության կողմից իրականացվող բովանդակային, կրթական տեխնոլոգիաների օգտագործմամբ կամ նորարարական ուղղություններ:

Նախագծով առաջարկվում է ծրագրի իրականացման վերահսկողությունն իրականացնել հաստատության գործունեության տարեկան աշխատանքային պլանի կատարման մասին հաշվետվության հիման վրա:

Այսպիսով, նախագծի ընդունման պարագայում ուսհաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդները հստակ կպատկերացնեն զարգացման ծրագրի մշակման պահանջները և կկարողանան մշակել դպրոցի զարգացման ծրագիրը՝ հաշվի առնելով տվյալ հաստատության առանձնահատկությունները, իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություն և վերլուծություն՝ դպրոցի իրական վիճակը, մարտահրավերները և խնդիրները գնահատելու համար»,- ասված է հաղորդագրությունում։