Քննարկվել են ՀՀ և Լաոսի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարերը

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Հուլիսի 27-ին Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը՝ ք. Հանոյ) հանդիպումներ ունեցավ Լաոսի վարչապետ Փանքամ Վիփավանի և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Սալեումսայ Կոմմասիթի հետ։

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ Լաոսի վարչապետը և արտաքին գործերի նախարարը շնորհավորեցին դեսպան Կաժոյանին` Լաոսում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնեցին, որ վերջերս ՀՀ-ում հավատարմագրված Լաոսի դեսպան Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ ք. Մոսկվա) համատեղ ջանքերով կնպաստեն երկու երկրների միջև համագործակցության զարգացման։

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Լաոսի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման և խորացման հեռանկարերը՝ կարևորելով երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ակտիվացման համար պայմանների ստեղծումը: Կողմերը կարևորեցին համագործակցության զարգացումը մասնավորապես մշակույթի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։

Զրուցակիցները ձեռք բերեցին մի շարք նախնական պայմանավորվածություններ՝ միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի ստորագրման և երկկողմ հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ։