Թուրքիան հայտարարում է, որ Շվեդիան չի կատարել իրենց պահանջը

Լուրեր

09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդիան դեռևս Թուրքիային չի արտահանձնել կասկածյալներին, որոնց Թուրքիան մեղադրում է ահաբեկչության մեջ՝ չնայած երկրների միջև կնքված հուշագրին ու Անկարայի կողմից ՆԱՏՕ-ի անդամակցության վետոյի չեղարկմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Reuters-ը։

Շվեդիան և Ֆինլանդիան դիմել էին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար՝ ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման, սակայն բախվեցին Թուրքիայի հակազդեցությանը, որը մեղադրում է սկանդինավյան երկրներին Անկարայի դեմ զենքի էմբարգո սահմանելու և այն խմբերին, որոնց նա համարում է ահաբեկիչներ, աջակցելու մեջ։ Ի վերջո, Թուրքիան համաձայնեց վետո չդնել, երեք երկրները համաձայնագիր են ստորագրել հակաահաբեկչական խոստումների դիմաց, սակայն Թուրքիան հայտարարել է, որ արգելափակելու է նրանց անդամակցության հայտերը, եթե խոստումները չկատարվեն: Անկարան  պահանջում է արտահանձնել 73 մարդու Շվեդիայից, ինչպես նաև ևս մեկ տասնյակին՝ Ֆինլանդիայից:

Հավելենք, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ կատարելու են ահաբեկչութան դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն չեն երաշխավորելու քրդերի արտահանձնումը։ Նրանք նշում են, որ արտահանձնման որոշումը կայացնելու է դատարանը և գործընթացներն ընթանալու են երկրների օրեսդրությանը համապատասխան։

Էմմա Չոբանյան