Էրդողանի ընտրողների 40 տոկոսից ավելին նշել է, որ իրենց կենսամակարդակը վատացել է

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի քաղաքացիների մոտ 72,6 տոկոսը նշել  է, որ իրենց տնտեսական վիճակը վերջին մեկ տարում վատթարացել է։ Այս մասին ասվում է Metropoll Research-ի կողմից անցկացված նոր հարցման արդյունքներում, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Վերջին տարում ինչպե՞ս է փոխվել ձեր կամ ձեր ընտանիքի կենսամակարդակը» հարցին, մասնակիցների 72,6 տոկոսը պատասխանել է՝ վատացել է, իսկ 9,9 տոկոսը՝ բարելավվել: 17,2 տոկոսն ասել է, որ այն չի փոխվել։ Պատասխանները վերլուծվել են նաև կուսակցական հատկանիշով, այսինքն՝ թե որ՞ կուսակցության օգտին են քվեարկած եղել հարցման մասնակիցները։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած իշխող Արդարություն ու զարգացում կուսակցության ընտրողների 40,8 տոկոսը հայտնել է, որ իրենց կենսամակարդակը վատացել է, մինչդեռ Ազգայնական շարժում կուսակցության MHP ընտրողների համար այս ցուցանիշը կազմել է 58,1 տոկոս։

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ընտրողների համար այս ցուցանիշը կազմել է 90,6 տոկոս, իսկ ազգայնական ընդդիմադիր İYİ կուսակցության դեպքում՝ 84,9 տոկոս։

Հավելենք, որ հունիսին Թուրքիայում գնաճը պաշտոնական տվյալների համաձայն հասել է վերջին երկու տասնամյակի ամենաբարձր մակարդակին՝ 78,62 տոկոսի։ ENAG Inflation Research Group-ի  տվյալների համաձայն՝Թուրքիայում սպառողական գների տարեկան գնաճը 2021-ի հունիսից իրականում կազմել է 175 տոկոս, ինչը պաշտոնապես հրապարակված թվից կրկնակի ավելի է։

Էմմա Չոբանյան