ՌԴ-ում 386 ուղևորով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Լուրեր

09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
Բոլորը

Մոսկվա-Յուժնո-Սախալինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը տագնապի ահազանգ է տվել և բարեհաջող վթարային վայրէջք է կատարել, հայտնում է  «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։

«Մեր օդանավակայանը տագնապի ազդանշան է ստացել՝ կապված «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռի հետ, որը կատարում էր Մոսկվա-Յուժնո-Սախալինսկ չվերթը: Տագնապի ազդանշանից հետո դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Յուժնո-Սախալինսկի օդանավակայանում տեղական ժամանակով ժամը 15:05-ին (Մոսկվայի ժամանակով 07:05-ին): Ինքնաթիռի անձնակազմից ահազանգը ստացվել է գլխավոր շասսի վնասված անվադողի պատճառով։  Ինքնաթիռում եղել է 399 մարդ (անձնակազմի 13 անդամ, 386 ուղևոր)։

Տաթևբ Ֆռանգյան