Որոշեցի օգտվել խոսքի ազատության իմ իրավունքից և «Արմավիր» ՔԿՀ-ում մամուլի ասուլիս հրավիրել. Վարուժան Ավետիսյան

Լուրեր

13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
Բոլորը
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը «Արմավիր» ՔԿՀ -ից հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ օգտվելով խոսքի ազատության իր իրավունքից ցանկանում է մամուլի ասուլիս հրավիրել 
 
Հաշվի առնելով, որ Հայաստանում տեղի են ունենում հասարակական-քաղաքական կյանքի արմատական փոփոխություններ, որոնք արդեն այսօր հանգեցրել են շոշափելի արդյունքի, առաջին հերթին՝ ժողովրդի կամքով ձևավորված կառավարության, իսկ շատերը ոչ առանց հիմքի լավատեսորեն հայտարարում են, որ արդեն մենք ապրում ենք նոր Հայաստանում, որոշեցի օգտվել խոսքի ազատության իմ իրավունքից և հրավիրել մամուլի ասուլիս։ Մամուլի ասուլիսը նախատեսում եմ իմ կալանքի վայրում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, ասուլիսի թեման՝ «Սասնա Ծռերի ապստամբությունը և ապստամբական գործողությունների իրավաչափության հարցը»։ Ասուլիսի օրն ու ժամը կհայտնվի լրացուցիչ, քանի որ կա պատկան մարմինների հետ համաձայնեցնելու խնդիր։

Վարուժան Ավետիսյան
14-ը մայիսի 2018թ., «Արմավիր» ՔԿՀ