ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի հանգստվայրի հրետակոծությունը

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել  է Իրաքի Քուրդիստանի Դոհուկ նախագահի Զախո հանգստվայրի հրետակոծությունը։ «Անվտանգության խորհրդի անդամները  խստագույնս դատապարտում են  Իրաքի Դոհուկ նահանգում 2022 թ-ի հուլիսի 20-ին տեղի ունեցած հարձակումը։ Հարձակման հետևանքով զոհվել է 9 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ։ Անվտանգության խորհրդի անդամներն իրենց խորին կարեկցանքն ու ցավակցությունն են հայտնում զոհվածների ընտանիքներին, Իրաքի կառավարությանն ու Իրաքյան Քրդստանի տարածաշրջանին, վիրավորներին ցանկանում շուտափույթ ու լիովին ապաքինում ու իրենց աջակցությունը հայտնում Իրաքի իշխանություններին հետաքննության հարցում։ ԱԽ անդամները կոչ են անում բոլոր անդամ երկրներին ակտիվորեն համագործակցել Իրաքի կառավարության և բոլոր համապատասխան մարմինների հետ՝ աջակցելու այդ հետաքննություններին»,-ասվում է հայտարարության մեջ։

ԱԽ անդամները նաև վերահաստատել են իրենց աջակցությունը Իրաքի անկախությանը, ինքնիշխանությանը, միասնությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական գործընթացին և բարգավաճմանը։

Հիշեցնենք, որ Իրաքի Քրդական Զախո քաղաքի մերձակայքում գտնվող հանգստավայրում հրետակոծության հետևանքով զոհվել է 9 մարդ, 23-ը՝վիրավորել։ Բաղդադը Թուրքիային է մեղադրում հարձակման համար, իսկ Անկարան հերքում է իր մասնակցվությունը՝ պնդելով, որ հարձակման պատասխանատվությունը կրում է  Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ևս դատապարտել է  Զախո հանգստավայրի հրետակոծությունը։

Էմմա Չոբանյան