Մոլդովայում անհանգստացած են ռուսական հնարավոր ներխուժման սպառնալիքից

Լուրեր

09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
Բոլորը

Հիպոթետիկ  հավանականություն կա, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանը կներխուժի Մոլդովա, հայտարարել է Մոլոդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան։ «Մենք, իհարկե, անհանգստացած ենք: Սա ռիսկ է, սա դեռևս հիպոթետիկ սցենար է, բայց եթե մարտերը շարունակվեն Ուկրաինայի հարավ-արևմտյան մասում և դեպի Օդեսա, ապա մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք», – ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։

«Եթե երկիրը սկսում է նվաճողական պատերազմ՝ առանց հաշվի առնելու միջազգային իրավունքը, ապա այս առումով ոչ ոք ապահովագրված չէ, և ես կարծում եմ, որ դա շատ երկրներում անհանգստությունն է առաջացնում», – հավելել է նա։ Ըստ Գավրիլիցայի, Մոլդովայի տնտեսությունը՝ ուկրաինականից հետո, ամենից շատ զգաց պատերազմի հետևանքները։ Անցած ամիս Մոլդովայում գնաճը կազմել է 32%։

Հիշեցնենք՝ 2022 թվականի ապրիլին Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ Ռուստամ Մինեկաևը հայտարարել էր Ուկրաինայում «հատուկ գործողության երկրորդ փուլի» մեկնարկի մասին, որի նպատակը, ըստ նրա, ոչ միայն ամբողջական վերահսկողությունն է Դոնբասի վրա, այլև  Ուկրաինայի ողջ հարավի։ «Ուկրաինայի հարավի նկատմամբ վերահսկողությունը ևս մեկ ելք է դեպի Մերձդնեստր, որտեղ կան նաև ռուսալեզու բնակչության նկատմամբ ճնշումների փաստեր»,- ասել էր նա։ Մինեկաևի հայտարարության առնչությամբ Մոլդովայի ԱԳՆ-ն դժգոհություն էր բարձրացրել։

 

Տաթև Ֆռանգյան