Վերդիի  «Օթելլո»-ն վերադառնում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ` աստղային կազմով

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Հուլիսի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Վերդիի «Օթելլո» օպերան՝ համաշխարհային օպերային աստղերի կատարմամբ. Օթելլո՝ Արսեն Սողոմոնյան, Դեզդեմոնա՝ Լիանա Ալեքսանյան, Յագո՝ Վլադիսլավ Սուլիմսկի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան, Հայաստանի ազգային ակադեմիական և Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերի մասնակցությամբ․ տեղեկացնում են Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբից։

Օպերան կհնչի համերգային կատարմամբ:

«Օթելլո»-ն Վերդիի ռեալիստական ժանրի բարձրագույն ձեռքբերումներից է, համաշխարհային դասական օպերայի լավագույն ստեղծագործություններից մեկը: Կոմպոզիտորին հաջողվել է փոխանցել շեքսպիրյան ողբերգության իրական ոգին, թեև, երաժշտական դրամատուրգիայի օրենքների համաձայն, այստեղ բացակայում են մի շարք տեսարաններ: Օպերայում իրադարձությունները զարգանում են ավելի խիտ և սրընթաց, իսկ կերպարների և դրամատիկ իրավիճակների հակադրությունն ավելի կտրուկ է: Այս երաժշտական ողբերգությունը ցնցում է իր ճշմարտացիությամբ և մարդկային կերպարների խորությամբ: Արտակարգ ռելյեֆայնությամբ և զորեղ դրամատիզմով է ներկայացված Օթելլոյի երաժշտական կերպարը՝ հերոսի և ռազմիկի, կրքոտ, սիրող ամուսնու, վստահող և միևնույն ժամանակ իր կատաղության մեջ խելահեղ մարդու, ինչպես նաև հեզ ու մաքուր Դեզդեմոնան և նենգ Յագոն, ով ոտնահարում է բոլոր բարոյական օրենքները:

Երգչախմբային հատվածները լրացնում են գլխավոր հերոսների կերպարները՝ արտահայտելով ժողովրդի վերաբերմունքը նրանց նկատմամբ: Օպերայում կարևոր դեր է խաղում նվագախումբը, որը փոխանցում է իրադարձությունների հուզական մթնոլորտը՝ հոգեբանական երանգների բացառիկ հարստությամբ։

Օթելլոյի դերում հանդս եկող մեր հայրենակիցը՝ Արսեն Սողոմոնյանը, այս դերերգով հանդես է եկել շուրջ քսանհինգ անգամ՝աշխարհի լավագույն օպերային թատրոններում: Սողոմոնյանի ձայնը հազվագյուտ, հերոսական տենոր է և նա դրամատիկ տենորի երկացանկի ամենապահանջված օպերային երգիչներից է: Լիանա Ալեքսանյանը, ով հանդես կգա Դեզդեմոնայի դերերգով, իր սերնդի ամենավառ սոպրանոներից է: Նրա փայլուն ելույթների աշխարհագրությունն ընգրկում է Միլանի Լա Սկալան, Բուենոս Այրեսի Կոլոնը, Իտալիայի, Գերմանիայի, Չինաստանի ու Հարավային Կորեայի լավագույն օպերային թատրոններն ու համերգասրահները: GRAMMY հավակնորդ (2009), բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող ռուս անվանի բարիտոն Վլադիսլավ Սուլիմսկին կկերտի Յագոյի կերպարը: Սուլիմսկին այսօր աշխարհի առաջատար դրամատիկ բարիտոններից է, ով հատկապես հայտնի է Վերդիի դրամատիկ բարիտոնի բարդագույն դերերգերի կատարումներով:

Յագոյի տիկնոջ դերերգով հանդես կգա մեցցո սոպրանո Բելլա Ամարյանը, Կասսիոյի կերպարը կմարմնավորի տենոր Տիգրան Հակոբյանը, Ռոդրիգո՝ Հայկ Թոնգուրյան (տենոր), Լոդովիկո՝ Հայկ Տիգրանյան (բաս), Մոնտանո՝ Աշոտ Ղանթարջյան (բարիտոն):

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ՝ «Օթելլո»-ն հնչել է նաև 2018/2019թ.-ի համերգաշրջանի փակմանը: