«Ազգ-բանակ» գաղափարախոսության քարոզչությունը ուսումնական հաստատություններում․ զեկույց

Լուրեր

13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
Բոլորը

«Ազգ-բանակ 2017» համաժողովին Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանը հանձնարարեց հանրապետության դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին այնպես անել, որ ուսումն ավարտելիս «յուրաքանչյուր դպրոցում լինեն երեխաների տասնյակներ, ովքեր կերազեն դառնալ սպա»։ Մկրտչյանը նաև հայտարարել էր՝ Հայաստանի  կրթական համակարգի մեծագույն առաքելությունը պետք է լինի «ազգ-բանակ» գաղափարախոսությունը յուրաքանչյուր ընտանիքին հասանելի դարձնելը։

Թեև մինչ այդ հայտարարությունը ևս դպրոցներում հաճախ են իրականացվել ռազմական-հայրենասիրական բնույթ ունեցող միջոցառումները, սակայն 2017 թվականից դրանք աննախադեպ աճ են գրանցել։ ԿԳՆ-ի և Պաշտպանության նախարարության համագործակցությամբ դպրոցներում անց են կացվել ռազմական խաղեր, բացվել են հրաձգարաններ։ Գաղափարախոսության քարոզչությանը մասնակցել է նաև ոստիկանությունը՝ դպրոցներում ներկայացնելով Վիգեն Սարգսյանի առաջարկած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, դրանց «առավելությունները»։

2018 թվականի մարտին Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրեց «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությանը հավանություն տալու ՀՀ կառավարության որոշման» նախագիծը, որը միտված էր լրացնելու դպրոցներում արդեն իրականացվող ռազմական քարոզչության «բացերը»։ Այսպես կոչված «ռազմահայրենասիրական դաստիրակաության» զարգացմանը նպաստել են նաև մարզային իշխանությունները։ 2018-ի մարտին Շիրակի մարզի իշխանությունները պարգևատրել են այն ուսուցիչներին, ում աշակերտներն աչքի են ընկել «հայրենիքի համար զոհվելու պատրաստակամությամբ»։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» պրոպագանդայի մոնիթորինգի թիմը 2016 թվականի հոկտեմբերից 2018 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում մշտադիտարկում է իրականացրել ուսումնական հաստատություններում հայեցակարգի քարոզչության եղանակների վերաբերյալ։ Զեկույցում ներկայացված են մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում քարոզչության իրականացման վերաբերյալ փաստեր և աշակերտների ռազմականացմանը միտված միջոցառումների բազմաթիվ օրինակներ։

Զեկույցի հայերեն տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։