Առաջին անգամ հուշարձանների պահպանության խնդիրներով զբաղվող մասնագիտական խումբ է ձեւավորվել․ ԿԳՄՍՆ

Լուրեր

11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է ՀՀ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության խնդիրներով: Հանձնաժողովը քննարկում է որմնանկարների, խճանկարի հուշարձանների մաքրման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից”

Աշխատանքային խմբում ընդգրկված են ոչ միայն Հայաստանի տարբեր մասնագիտական կազմակերպությունների, այլև Ռումինիայի, Իտալիայի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրերս տեղի ունեցած աշխատանքային խմբի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ռուս, ռումինացի և իտալացի մասնագետներ, որոնք խմբի անդամների հետ քննարկել են ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղի Հառիճավանք վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում գտնվող որմնանկարի (13-րդ դար) ամրակայման և մաքրման էսքիզային նախագիծը: Այն ներկայացրել են Իտալիայից ժամանած մասնագետներ Արա Զարյանը և Քրիստին Լամուրեն։

Նշենք, որ այս ձևաչափով մասնագիտական խումբ ոլորտում ձևավորվել է առաջին անգամ և այսուհետ պատմության ու մշակույթի հուշարձանների՝ պետական ցուցակում ընդգրկված որմնանկարների, խճանկարների և մոնումենտալ արվեստի այլ գործերի խնդիրները քննարկվելու են բացառապես նեղ մասնագիտական աշխատանքային խմբի կողմից։