Եվրոպայում կորոնավիրուսի նոր ալիք է սկսվել

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

Եվրոպայում կորոնավիրուսի նոր ալիք է սկսվել, որը պայմանավորված է օմիկրոնի նոր ենթատեսակի տարածմամբ։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքը։

«Անցյալ տարի այս ժամանակահատվածում ԱՀԿ-ն խոսում էր COVID-19-ի նոր ալիքի մասին, որն ընդգրկել է ամբողջ տարածաշրջանը և առաջացել է Դելտա շտամի պատճառով՝ սահմանափակումների վերացման և սոցիալական շփումների ավելացման պայմաններում: Այժմ պարզ է, որ մենք անցյալ ամառվա նման իրավիճակում ենք»,- ասել է (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն։

COVID-19-ի շարունակական ալիքն այս անգամ պայմանավորված է կորոնավիրուսի Omicron շտամի BA.2 և BA.5 ենթատեսակներով:

«Դեպքերի աճի հետ մեկտեղ տեսնում ենք նաև հոսպիտալացումների աճ, որը կավելանա դպրոցների վերաբացման, արձակուրդից մարդկանց վերադարձի հետ մեկտեղ, իսկ սոցիալական շփումներն ավելի հաճախակի կդառնան», – ասել է Կլյուգեն:

ԱՀԿ-ի տվյալներով՝ Եվրոպայում վերջին վեց շաբաթվա ընթացքում նկատելի COVID-19-ի դեպքերի աճ։ Անցած շաբաթ գրանցվել  շուրջ երեք միլիոն նոր դեպք։ Սա կազմում է ամբողջ աշխարհում բոլոր նոր դեպքերի գրեթե կեսը:

Տաթև Ֆռանգյան