Հայաստանյան 5 կազմակերպություն զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի կոմիտե Ադրբեջանի կողմից հայերի դեմ ռասայական խտրականության վերաբերյալ

Լուրեր

07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
Բոլորը

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այլընտրանքային զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։

Քաղհասարակության այս կազմակերպություններն իրականացրել են փաստահավաք առաքելություն, որի շրջանակում փաստագրել են Լեռնային Ղարաբաղում  2020թ․-ի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հակահայկական քաղաքականության դրսևորումները։

«Արմենոֆոբիայի, հայերի դեմ ատելության խոսքի պետական քաղաքականությունն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, հայկական մշակութային և կրոնական ժառանգության հայկականության դեմ պետական պրոպագանդան, հայերի դեմ էթնիկ ատելության դրդապատճառներով հանցագործությունների բացարձակ անպատժելիությունը, ներառյալ անձանց կենդանության ժամանակ գլխատումները և խոշտանգումները, հանգեցրել են հայերի դեմ ատելության հիմքով հանցագործությունների աճի Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Վերոնշյալ օրինակներն ու իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանում գոյություն ունի էթնիկ ատելության և էթնիկ հայերի նկատմամբ խտրականության պետական քաղաքականություն, որը չի վերացվել 2016 թվականի Եզրափակիչ դիտարկումների հրապարակումից հետո, այլ, ցավոք, սրվել է հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում և 2020 թվականի պատերազմից հետո»,- ասված է քաղհասարակության 5 կազմակերպությունների պատրաստած զեկույցում։

Կազմակերպություններն առաջարկել են ՄԱԿ-ի Կոմիտեին կոչ անել Ադրբեջանի կառավարությանը վերջ դնել հակահայկական հռետորաբանությանը,  հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և հանրային տիրույթում՝ ներառյալ նախագահ Ալիևի կողմից, դատապարտել և հետաքննել քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնք ռասայական ատելություն են հրահրում հայերի դեմ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, վերջ դնել հայերի դեմ ատելության հիմքով ոճրագործությունների անպատժելիությանը, հետաքննել ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեպքերը, որոնք կատարվել են հայերի, այդ թվում՝ զինված հակամարտության համատեքստում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մարդկանց նկատմամբ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Կազմակերպությունները հորդորել են Կոմիտեին անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել հայերի նկատմամբ ռասայական խտրականության և ատելության պետական քաղաքականությունը վերացնելու, հանդուրժողականությունը խթանելու և հայերի նկատմամբ առկա կարծրատիպերի ու նախապաշարմունքների դեմ պայքարելու համար, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և պատմական ժառանգության նկատմամբ հարգանք և արդյունավետ պաշտպանություն ապահովել։

Կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին ներկայացված զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ։