2500 կմ՝ արևային վահանակներով կահավորված հեծանիվներով
Քաղաքականություն
17.07.2022 | 20:15Արևային վահանակներով սարքավորված հեծանիվներով արշավականներն ավարտել են իրենց ուղևորությունն Ալպերով։ Նրանց նպատակն է խթանել կայուն շարժունակությունը, հայտնում է Euronews green-ը։ Հունիսի 17-ին Գրենոբլից մեկնարկած հեծանվարշավի մասնակիցներն անցյալ շաբաթ ժամանել են Ֆրանսիայի Լիոն քաղաք՝ ավարտելով 2500 կմ երկարությամբ երթուղին:
Sun Trip-ը համախմբել է արկածախնդիրներին՝ որպես արևային էներգիայի և էկոշարժունակության դեսպաններ։ Ընկերությունը ամեն տարի մի շարք նման արշավներ է կազմակերպում՝ տարբեր հեռավորությունների և դժվարությունների:
Տաթև Ֆռանգյան