Դասարանների բեռնաթափում՝ ուսուցիչների դեֆիցիտի ֆոնին․ ինչպե՞ս է իրագործվելու ռեֆորմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրակրթական դպրոցներում տարրական և միջին մակարդակում դասարաններում նախատեսվում է ունենալ առավելագույնը 25 աշակերտ, իսկ ավագ մակարդակում` 20 աշակերտ:

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով սահմանվում է դասարանների կազմավորման նոր կարգը: Գործող կարգով դասարաններում աշակերտների առավելագույն քանակն ավագ դպրոցում 30 է, հիմնական դպրոցում` 35։ Նախարարության հիմնավորմամբ` ներկայացվող կարգավորումները պայմանավորված են դասարանների կոմպլեկտավորման սկզբունքները Հայաստանի առողջապահության և քաղաքաշինության նորմերին համապատասխանեցնելու, ինչպես նաև փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցներում արդյունավետ և որակյալ կրթություն կազմակերպելու անհրաժեշտությամբ: Նախագիծը, հանրության շրջանում ի հայտ բերած ոգևորությանը զուգահեռ, նաև մի շարք հարցեր է առաջացրել:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նկատում է՝ առանց այդ էլ հանրապետությունում ուսուցիչների լուրջ դեֆիցիտ կա, և հարցադրում անում՝ դասարանների ավելացման պարագայում նախարարությունն ինչպե՞ս է լրացնելու ուսուցիչների պակասը:

Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրեն Արտաշես Թորոսյանը շեշտում է՝ հանրապետությունում ուսուցիչների դեֆիցիտի խնդիրը լուծվում է, օրինակ, կամավոր ատեստավորման միջոցով, որի շնորհիվ բարձրանում է ուսուցչի աշխատավարձը, այդ աշխատանքն ավելի գրավիչ է դառնում: Արտաշես Թորոսյանի խոսքով՝ այնպես չէ, որ դասարանների թվի ավելացմանը զուգահեռ ուսուցիչների թվի պակաս է զգացվելու:

Նախագիծը ոգևորությամբ է ընդունվել հատկապես ուսուցիչների և ծնողների շրջանում: Թիվ 114 ավագ դպրոցի ուսուցչուհի Նարինե Մալախյանը վստահ է՝ դասարանների բեռնաթափումը կնպաստի դասապրոցեսի առավել արդյունավետ անցկացմանը: Արմինե Մուրադյանն էլ, ում որդին դպրոցական է, համոզված է՝ փոփոխությունը դրական կանդրադառնա կրթության որակի վրա։

Կրթության փորձագետը, սակայն, դասարանների ավելացման դեպքում ևս մեկ խնդիր է մատնանշում․ արդյո՞ք մեր դպրոցների շենքային պայմանները թույլ են տալիս նման կտրուկ փոփոխություններ իրականացնել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան