Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
17.06.2022 | 11:47Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասանում իրականությանը․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։