ՌԴ արտահանողները ստեղծված իրավիճակից շահում են․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Դոլարի և եվրոյի արժեզրկումը պայմանավորված է միջազգային այցելուների հոսքով Հայաստան և արտաքին պահանջարկի ավելացմամբ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում անդրադառնալով դրամի արժևորմանը՝ նշեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Անդրադառնալով արտահանողների խնդիրներին՝ Գալստյանը նշեց, որ տվյալ դեպքում շատ կարևոր է դիտարկել, որ Եվրոպա արտահանման պարագայում եվրոպական արժույթն այս տարվա ընթացքում արժեզրկվել է ոչ միայն հայկական դրամի, այլ նաև դոլարի նկատմամբ՝ մոտ 20 տոկոսով։

«Ինչ վերաբերում է ռուսական արժույթին, ապա ՀՀ դրամը ռուսական ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում, որովհետև Ռուսաստանում գնաճն ավելի բարձր է։ Այսինքն՝ այն արտահանողները, ովքեր արտահանում են ՌԴ, և պայմանագրերը ֆիքսված են ռուսական ռուբլիով, ստեղծված իրավիճակում բացարձակ շահում են, որովհետև ՀՀ դրամն ավելի թույլ է, քան ՌԴ ռուբլին։ Ուստի բոլոր տնտեսական երևույթները փոխարժեքով պայմանավորելը սխալ է։

Մենք ունենք քաղաքականության որոշման մի քանի կարևոր նյուանսներ։ Առաջինը՝ պետք է լինի Կենտրոնական բանկի և կառավարության համատեղ տնտեսական քաղաքականության օրակարգ, որը կա։ Եվ մենք կարծում ենք, որ եթե խոսակցություններն այն մասին են, որ Կենտրոնական բանկը պիտի արհեստականորեն արժեզրկի ՀՀ արժույթը, դա բացառապես նշանակում է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները բարձր գնաճ ունենալու հետևանքով վճարելու են գնաճային հարկ, որի միջոցով նույնիսկ այն քաղաքացիները, ովքեր չունեն բավարար եկամուտ, սուբսիդավորելու են արտահանողներին։ Մեր պատկերացմամբ պիտի տեղի ունենա ավելի մանրակրկիտ վերլուծություն, որի արդյունքում արհեստական արժեզրկումից խուսափելով և հավելյալ գնաճի հաշվին հավաքագրված հարկային եկամուտներով կառավարությունը պիտի օժանդակի արտահանման այն ընկերություններին կամ այն ճյուղերին, ովքեր ունենք դինամիկ արտահանման պոտենցիալ,- նշեց Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: