Փաշինյանի եղբոր կարիերայի ուշագրավ աճը․ FIP-ի ուսումնասիրությունը

Լուրեր

12.12.2024 | 11:39
Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական տար, այս գործը չէր հարուցվի. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:33
Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով
12.12.2024 | 11:25
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները
12.12.2024 | 11:18
Անցած տարի ցեղասպանական գործողության ականատես եղանք. միջազգային հանրությունն այդ մասին խոսեց, երբ դա արդեն կայացած փաստ էր. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:11
Կառավարությունը դադարեցրեց Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները, կլինեն արտահերթ ընտրություններ
12.12.2024 | 11:09
Աշխարհում ցեղասպանությունների կրկնման վտանգը շարունակում է մնալ. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:52
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 12-ի դրությամբ
12.12.2024 | 10:40
ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հնարավոր է համարել Իսրայելի հետ գործարքի հնարավորությունը. WSJ
12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Բոլորը

Վերջին 1 տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, միանգամից 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել․ գրում է fip.am-ը։

Ստորև ներկայացնում ենք FIP-ի ուսումնասիրությւոնն ամբողջությամբ։

«Արմեն Փաշինյանը Հայաստան է տեղափոխվել 2018 թ. հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում։ 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա ապրիլի 9-ին Արմեն Փաշինյանը դարձել է միանգամից երկու՝ «Գոու թրեյդ» և «Մինա-Մայա» ընկերությունների տնօրենը։

«Գոու թրեյդ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2018 թվականի հեղափոխությունից շաբաթներ անց՝ հունիսի 14-ին։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների վարձույթով և լիզինգով։

Այս ընկերության վերաբերյալ գրեթե ոչինչ հնարավոր չեղավ գտնել բաց աղբյուրներից, սակայն ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը 2019 թվականին աշխատել է վնասով։ Ընկերության հիմնադիրը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է, տնօրենը՝ Ազգային ժողովում վերջինիս օգնական Հռիփսիմե Բոչոլյանն էր, որը 2017-ին նաև նույն կուսակցության ցուցակով մասնակցում էր ԱԺ ընտրություններին։

Հաջորդ տարի՝ 2019-ին, Խաչատուր Քոքոբելյանի փոխարեն ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել վերջինիս եղբոր կինը՝ Մերի Հակոբյանը։ Իսկ տնօրենի պաշտոնում նշանակվել է Տիգրան Գևորգյանը։

2021 թ․ ապրիլի 9-ին ընկերության տնօրեն է նշանակվում Արմեն Փաշինյանը։

Ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարած պարտադիր վճարումների՝ ընկերությունը 2018-2020 թթ․ ունեցել է 1-2 աշխատող, իսկ արդեն 2021-ից սկսած՝ 6-7 աշխատող։ Այս տարվա սկզբից փոխվել է հիմնադրամին կատարվելիք վճարումների չափը, իսկ ընկերությունը առաջին երկու ամիսներին վճարել է, համապատասխանաբար, 6000 և 8500 դրամ, ինչը նշանակում է, որ ընկերությունն ունի առավելագույնը 4 գրանցված աշխատակից։

Ա․ Փաշինյանի ղեկավարած մյուս՝ «Մինա-Մայա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Ընկերությունը շահագործում է Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» և «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ները։ 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց մեկ ամիս անց, ընկերության բաժնետերերը փոխվում են, և 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դառնում Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Մյուս 50 տոկոսի բաժնետերը Գրիգոր Առաքելյանն է։

Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019-ին, ընկերության 100 տոկոս բաժնեմասերը ձեռք է բերում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի եղբայր, 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Մենք» դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Վաչիկ Քոքոբելյանը։ Ընկերության տնօրեն է նշանակվում նույն Տիգրան Գևորգյանը, որը զբաղեցնում էր նաև «Գոու թրեյդ» ընկերության տնօրենի պաշտոնը։

Ինչպես «Գոու թրեյդի», այնպես էլ «Մինա-Մայայի» դեպքում նախորդ տարվա ապրիլի 9-ին Տիգրան Գևորգյանի փոխարեն տնօրենի պաշտոնը ստանձնում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։

Օրեր անց՝ ապրիլի 27-ին, Արմեն Փաշինյանը դառնում է նաև Քոքոբելյաններին պատկանող մեկ այլ՝ «Արգիշտի-2» ՍՊԸ-ի տնօրենը։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականի փետրվարին։ Հիմնադիրներն են Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը։ Ինչպես «Մինա-Մայան», այնպես էլ «Արգիշտի-2»-ը զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ, շահագործում է «Մարցիգետ ՓՀԷԿ-2»-ը։ Անցյալ տարվա ապրիլի 27-ին ընկերությունը ձեռք է բերում Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդին՝ 20-ամյա Յուրի Քոքոբելյանը, և նույն օրը Արմեն Փաշինյանին նշանակում ընկերության տնօրեն։

Հաջորդ ամսից ի վեր, մինչ այդ արտադրանք չթողարկած հիդրոէլեկտրակայանը սկսում է հոսանք արտադրել։

Ինչպես նշեցինք, այս ընկերությունը, մինչ Քոքոբելյանների կողմից ձեռք բերվելը, պատկանում էր Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին և իր եղբորը՝ յուրաքանչյուրին 50 տոկոս բաժնեմասով։

Հայտնի է, որ Սամվել Դարբինյանի դեմ քրեական գործ է հարուցվել դեռևս 2019 թվականի օգոստոսին՝ իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման մի քանի դրվագներով։

Հետաքրքիր զուգադիպությամբ, Արմեն Փաշինյանի՝ ընկերության տնօրեն դառնալուց ամիսներ անց հարուցված քրեական գործի նախաքննությունը վերջապես ավարտվեց (քրեական գործի հարուցումից ավելի քան 2 տարի անց) և հոկտեմբերին ուղարկվեց դատարան, որտեղ էլ միանգամից կարճվեց, իսկ Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

Սակայն Քոքոբելյան-Փաշինյան համագործակցությունն այսքանով չի ավարտվում։ Նախորդ տարվա հոկտեմբերին Քոքոբելյանի եղբորորդու՝ Յուրի Քոքոբելյանի անվամբ ստեղծվում է «Միթ ագրո» ՍՊԸ-ն, որը, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է մսի առևտրով։ Ընկերության տնօրենը, ինչպես Քոքոբելյանների նախորդ ընկերությունների դեպքում, կրկին Տիգրան Գևորգյանն էր։

Սակայն այս տարվա փետրվարի 19-ին «Միթ ագրո» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնում Տիգրան Գևորգյանի փոխարեն կրկին նշանակվում է Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը։

Այս անգամ ևս, ինչպես նախորդ դեպքերում, տնօրենի պաշտոնում Արմեն Փաշինյանը փոխարինում է Տիգրան Գևորգյանին։

Իսկ ո՞վ է Տիգրան Գևորգյանը

Չնայած Տիգրան Գևորգյանին նույնականացնելը բավական բարդ էր՝ պայմանավորված անվան տարածվածությամբ, սակայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից հնարավոր եղավ պարզել, որ նույն անձը ղեկավար պաշտոններ է զբաղեցնում բազմաթիվ ընկերություններում, որոնցից մեկն էլ «Գործավարական գրասենյակ համար 1» ՍՊԸ-ն է։

Այս ընկերությունը պատկանում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի կնոջը՝ Լիլիթ Խաչատրյանին։ 2018 թվականին Լիլիթ Խաչատրյանն այս ընկերությունը նվիրել էր Տիգրան Գևորգյանին։

Հատկանշական է, որ 2021 թ.-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար անցկացված հարցազրույցի ընթացքում Սասուն խաչատրյանը հայտարարել էր, որ Տիգրան Գևորգյանն իր կնոջ՝ Լիլիթ Խաչատրյանի եղբայրն է։

Ստացվում է, որ Քոքոբելյանների բիզնեսները նախկինում վարում էր Սասուն Խաչատրյանի կնոջ եղբայրը, իսկ անցյալ տարվանից սկսած, Քոքոբելյանները փոխարինում են Տիգրան Գևորգյանին Արմեն Փաշինյանով։

Մինչև 2018 թվականի հեղափոխությունը Արմեն Փաշինյանը բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում և միայն հեղափոխությունից հետո է վերադարձել Հայաստան։ Զինծառայողների հիմնադրամին կատարված պարտադիր վճարումներից տեղեկանում ենք, որ Արմեն Փաշինյանը Հայաստանում սկսել է աշխատել 2019 թվականի փետրվարից։

Որպեսզի հասկանանք, թե ինչով է զբաղվել Արմեն Փաշինյանը մինչև հեղափոխությունը, կապ հաստատեցինք վերջինիս հետ։

Արմեն Փաշինյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Հայաստան է վերադարձել հեղափոխությունից հետո, իսկ մինչ այդ աշխատել է լոգիստիկ ընկերությունում՝ որպես լոգիստիկայի գծով տնօրեն։ Հարցին, թե ի՞նչ լոգիստիկ կազմակերպության մասին է խոսքը, Փաշինյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ դրա համար պետք է  ընկերության տնօրենի թույլտվությունը»։