79-ի փոխարեն 71 համայնք․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է համայնքների խոշորացման նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
09.06.2022 | 19:58ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Հայաստանում արդեն իսկ խոշորացված 13 համայնքներ կմիավորվեն 5 համայնքի մեջ:
Հայաստանում այժմ գոյություն ունեցող 79 համայնքների փոխարեն կլինի 71 համայնք, որից 64-ը՝ խոշորացված: