N զորամասի հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ
Հունիսի 9-ին N զորամասի հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
«Ստուգվել են անձնակազմի պատրաստության մակարդակը, մասնագիտական գիտելիքները, օդային նշանակետերի հայտնաբերման, ուղեկցման և պայմանական թիրախների խոցման հմտությունները, անցկացվել են ստուգարքներ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ»,- ասված է հաղորդագրությունում։