Վարույթ է ընդունվել բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստերով հարուցված երկու քրեական գործ

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել տարբեր քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված երկու քրեական գործ:

Մասնավորապես, հիշյալ քաղաքացիները հաղորդումներ ու բացատրություններ են տվել, որ 2018թ.-ի ապրիլի 13-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր փողոցներում կազմակերպված հավաքների ընթացքում ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իրենց նկատմամբ:

ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը փաստական հանգամանքներով պայմանավորված, ինչպես նաև բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով` միացվել են վերը հիշատակված պաշտոնատար անձանց նկատմամբ դեռևս ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և  309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցված քրեական գործին:

Համաձայն հիշյալ քրեական գործի նյութերի` տվյալներ են ստացվել, որ ՀՀ ոստիկանության և իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձինք Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից, Արցախի, Էրեբունու, Աբովյան և այլ փողոցներից ու վայրերից քաղաքացիներին հեռացնելիս  և բերման ենթարկելիս բռնություն են գործադրել նրանց նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ, կիրառել են հատուկ միջոցներ, սահմանված կարգի խատմամբ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների, այդ թվում` լրագրողների ու փաստաբանների:

Ի դեպ, վերը նշված քրեական գործին միացվել է նաև Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

ՀՀ հատուկ  քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում արդեն տուժող են ճանաչվել փաստաբան Ավագ Լալայանը, լրագրող Տիրայր Մուրադյանը, Ազատություն ռադիոկայանի լրագրողներ Նաիրա Բուլղադարյանն ու Անատոլի Եղիազարյանը, ինչպես նաև 7 քաղաքացիներ:

Նախաքննությունը շարունակվում է: