Մեկնարկել են գերազանցության մեդալի հավակնորդների քննությունները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 88 է։

Մեդալի կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է 3 քննական կենտրոն. Երևանում՝ թիվ 114 ավագ դպրոցում, Սյունիքում՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում, Շիրակում՝ Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցում։

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի մեդալի կենտրոնացված քննությանը հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 114 դպրոց, որտեղ այսօր քննություն է հանձնել մեդալի 26 հավակնորդ։

Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել մեդալի հավակնորդներին՝ հորդորելով կենտրոնանալ քննական աշխատանքի վրա:

«Ժամանակին ինքս էլ մասնակցել եմ մեդալի քննություններին և շատ լավ հասկանում եմ ձեր լարվածությունը: Մասնակցելով այս քննություններին՝ դուք արդեն իսկ ապացուցել եք, որ սա ձեր 12 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որն արդեն մեծ հաջողություն է և հաղթանակ»,- նշել է նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանն աշակերտներին հաջողություն է մաղթել նաև բուհական միասնական քննությունների առումով. «Սա ձեր կյանքի ամենակարևոր ամառներից է: Հուսով եմ՝ սեպտեմբերին որպես ուսանող կշարունակեք ձեր կրթությունն արդեն բուհերում»:

Նախարարի տեղակալը նաև մեդալի հավակնորդներից հետաքրքրվել է՝ արդյոք նրանք ունեն որոշակի հարցեր՝ կապված քննության անցկացման ընթացակարգի հետ՝ վստահեցնելով, որ կազմակերպիչները մասնակիցների համար կապահովեն բնականոն և սահուն ընթացք:

Նշենք, որ «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը տեղի կունենա հունիսի 22-ին: Համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2012 թվականի թիվ 388-Ն հրամանով սահմանված կարգի` պետական ավարտական քննություններից 20 միավորային համակարգում` 18, 19, 20 կամ 10 միավորային համակարգում` 9, 10 միավոր ստացած և «Ֆիզկուլտուրա» առարկայից ստուգարք հանձնած մեդալի հավակնորդները ստանում են «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ և պարգևատրվում են մեդալով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, քննությունների ընթացքին հետևելուց բացի, դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցում, եղել է քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում ու մարզադահլիճում, ծանոթացել ուսումնական հաստատության ենթակառուցվածքներին»,- ասված է հաղորդագրությունում։