ՌԴ Պետդուման ընդունել է ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու մասին օրենքը

Լուրեր

16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Պետդուման ընդունել է օրենքներ, ըստ որոնց՝ մարտի 15-ից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները չեն կատարվի Ռուսաստանում և կդադարեն հիմք հանդիսանալ ռուսական դատարանների որոշումների վերանայման համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

Միաժամանակ, Գլխավոր դատախազությունը մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կկարողանա դրամական փոխհատուցում վճարել դիմողներին ՄԻԵԴ-ի՝ մինչև մարտի 16-ը կայացրած որոշումների հիման վրա։

Ավելի ուշ այս փաթեթը սատարել է նաև Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության ոլորտային հանձնաժողովը։ Ակնկալվում է, որ խորհրդարանի վերին պալատն օրենքները կքննարկի հունիսի 8-ին կայանալիք լիագումար նիստում:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Մոսկվան պաշտոնապես հայտարարել էր ԵԽ-ից և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից դուրս գալու մասին՝ հայտարարելով, որ կկատարի ՄԻԵԴ-ի որոշումները, եթե դրանք համապատասխանեն երկրի Սահմանադրությանը։ Այնուհետև ԵԽԽՎ-ն միաձայն բանաձև է ընդունել, որ ՌԴ-ն չի կարող լինել խորհրդի անդամ։ Մարտի 16-ին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնող որուշում ընդունեց Նախարարների կոմիտեն։

Էմմա Չոբանյան