Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեսալսողական մեդիայի ոլորտին առնչվող ուղեցույց է մշակել

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշակել և հաստատել է Տեսալսողական մեդիայի ոլորտում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույցը․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։

«Ուղեցույցով ներկայացվում են տեսալսողական մեդիայի ոլորտում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների և ցանցային օպերատորների վարքագծի կանոնների, մասնավորապես՝ տեսալսողական ծրագրերի տարածման իրավունքի տրամադրման շրջանակում վարվող գնային քաղաքականության և պայմանագրային դրույթների հետ կապված հարաբերությունները։

Դիստրիբյուտորները և ցանցային օպերատորները տնտեսական մրցակցության օրենսդրության պահանջներին համապատասխան գործունեություն ծավալելու նպատակով յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 15-ը ներառյալ, իսկ սույն ուղեցույցի ընդունումից հետո առաջին անգամ հրապարակելու դեպքում մինչև 2022 թվականի հունիսի 15-ը հրապարակում են յուրաքանչյուրի մասով ուղեցույցով սահմանված տեղեկատվությունը:

Հանձնաժողովը ցանցային օպերատորի կողմից սույն ուղեցույցում բարձրացվող հարցերի վերաբերյալ հաղորդում ստանալու դեպքում, վարույթ հարուցելու հարցը քննարկելիս հաշվի է առնում ուղեցույցով սահմանված տեղեկատվությունը վերջինիս կողմից հրապարակած լինելու հանգամանքը։

Մյուս կողմից, իրականացվող վարույթների շրջանակներում Հանձնաժողովը ուղեցույցով սահմանված տեղեկատվությունը դիստրիբյուտորների կողմից չհրապարակելը կարող է դիտարկել որպես իրավախախտման փաստը հաստատող լրացուցիչ ապացույց»,- ասված է հաղորդագրությունում։