Էրդողանը Ստոկհոլմից պահանջում է պաշտոնանկ անել Շվեդիայի պաշտպանության նախարարին․ Expressen

Լուրեր

19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան ընկերությունը ՀՀ պաշտոնյաներին է ներկայացրել երկաթուղու ուսումնասիրության արդյունքները․ քննարկվել են ԹՐԻՓՓ-ի շրջանակում նոր ներդրումները
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:29
Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին սպասվող Պուտինի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:21
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2028-ին
19.11.2026 | 13:14
Չեմ բացառում` վարչապետից մինչև թաղապետի պաշտոն կարող եմ զբաղեցնել. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:06
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը պետք է պաշտոնանկ անի թագավորության պաշտպանության նախարար Պիտեր Հուլտքվիստին։ Այդ մասին գրում է Expressen-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, փոխանցում է Gazeta-ն։

Նշվում է, որ Էրդողանի պահանջը կապված է նրա հետ, որ մոտ 10 տարի առաջ Հուլտքվիստը, իբր, «փառաբանել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը և նրա բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին»։

«Էրդողանը ցանկանում է, որ Հուլտքվիստը հեռացվի պաշտպանության նախարարի պաշտոնից»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը՝ հավելելով, որ այդ հարցը քննարկվել է Սկանդինավյան երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Շվեդիայի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքում։

Ավելի վաղ, Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան չեն միանա ՆԱՏՕ-ին, մինչև չկատարեն Անկարայի պահանջները և դադարեն աջակցել «քուրդ ահաբեկիչներին»։

Էմմա Չոբանյան