Ստեփանակերտի 18-ամյա բնակիչը «Մերսեդես»-ով հարվածել է 2 այլ մեքենայի․ կա 3 վիրավոր

Լուրեր

07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
Բոլորը

Հունիսի 4-ին ժամը 21։50-ի սահմաններում ԱՀ ՆԳՆ Ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում, միաժամանակ ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտի Առաքելյան փողոցի թիվ 12 հասցեի դիմացի ճանապարահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության և փրկարար ծառայողները, ինչպես նաև շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկների խումբը։

Պարզվել է, որ ժամը 21:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 18-ամյա բնակիչ Գ. Ե.-ն, վարելով «Մերսեդես Բենց E 350» ավտոմեքենան, նշված վայրում բախվել է Մարտունի քաղաքի բնակիչ` 28-ամյա Մ. Ա-ի «Մերսեդես Բենց C 180» և մայրաքաղաքի 50-ամյա բնակիչ Վ.Ա-ի վարած «Օպել զաֆիրա» ավտոմեքենաներին, ինչի հետևանքով 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ։ Համապատասխան բուժզննումից հետո վերջիններս դուրս են գրվել հիվանդանոցից։

ՃՏ պատահարի ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։