Մեր հանդուրժողականությունը ցուցարարների քայլերի նկատմամբ թավշյա հեղափոխության ձեռքբերումն է. Կարինե Խոդիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
Բոլորը

«Եթե հավատացած լինեի, որ անհնազանդության ցույցերը թելադրված են լոկ Արցախի խնդրով, ոչ միայն ես, այլև շատերը կլինեին Ֆրանսիայի հրապարակում…Ելել ես պայքարի, խոսում ես արդարությունից, ես հիշում եմ քո դղյակը, խոսում ես մարդասիրությունից, ես հիշում եմ թե ինչպես էիր ճնշում ուրիշների խոսքի ազատությունը, խոսում ես պատասխանատվությունից, հիշում եմ, թե վերջին երեսուն տարիների ընթացքում Արցախի հետ կապված այս գորդյան հանգույցն ինչ վիճակի ես բերել… Մեկը քաղաքական դիվիդենտներ է շահում, մյուսը փորձում է կաշին փրկել: Սա քավարան է, որով պետք է անցնենք»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանը` անդրադառնալով փողոցային պայքարի ելած ընդդիմության քայլերին:

Նրա խոսքով` ինչ-որ կարգախոսներ բարձր գոռացողները գիշերաժամի անկեղծության մի քանի րոպեներին պետք է հիշեն` ինչ են բերել Հայաստանի, Արցախի ու հայության գլխին.

«Ֆրանսիայի հրապարակում ով խոսափող է վերցնում ձեռքը, պետք է մտածի, որ հետո չամաչի իր խոսքերի համար: Այսօր գոռում են, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, բայց իրենք ասում էին. «Աղդամն իմ հայրենիքը չէ»…Ախր մենք ամեն ինչ հիշում ենք»:

Խոսելով անհնազանդության ցույցերի մասին` Կարինե Խոդիկյանը կարծիք է հայտնում, որ վերջին չորս տարում մեր հանրությունը սովորել է հանդուրժել.

«Այն, որ ամսից ավելի է` մեր մեկ միլիոնանոց քաղաքն ապրում է Ֆրանսիայի հրապարակի օրակարգով, սա ցույց է տալիս մեր հանդուրժողականությունը, դիմացինի իրավունքը հարգելը: Մեր հանդուրժողականությունը ցուցարարների քայլերի նկատմամբ թավշյա հեղափոխության ձեռքբերումն է»:

Կարինե Խոդիկյանը խոսում է նաև երկրի համար վճռորոշ պահերին մտավորականների դերի մասին. «Հանրությունն ուզում է լսել մտավորականին, բայց անել իրենը: Անկախության տարիներից ի վեր առաջին անգամ է, որ նախընտրում եմ լռել, որովհետև ինձ համար շատ հարցականներ կան: Երբեմն մարդիկ այնքա՜ն վստահ են մեկին տալիս դավաճանի, մյուսին փրկչի պիտակը…Մինչև վստահ չլինեմ, թե ում պետք է անարգանքի սյունին գամեմ, իսկ ում` մխիթարության խոսք ասեմ, ոչինչ չեմ ասի»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան