Կիևը ՆԱՏՕ-ին առաջարկում է Ուկրաինային ընդունել որպես ոչ պաշտոնական անդամ

Լուրեր

28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
28.07.2026 | 13:33
Մելիքգյուղում էլեկտրական շչակ է փորձարկվելու
28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը ՆԱՏՕ-ին առաջարկել է Ուկրաինային կազմակերպության ոչ պաշտոնական անդամակցության հնարավորությունը։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը հունիսին կայանալիք գագաթնաժողովում, որը նվիրված է առաջիկա տասը տարիների ռազմավարությանը, պետք է դիտարկի Ուկրաինայի ընդունումը ոչ թե «դե յուրե», այլ «դե ֆակտո»։

«Ուկրաինան նույնպես կլինի ռազմավարության մաս, քանի որ մենք նույնպես ներառված ենք Եվրոպայի արևելյան, ՆԱՏՕ-ի երկրների արևելյան, ԵՄ-ի արևելյան թևում: Կարծում եմ՝ սա շահեկան իրավիճակ կլինի բոլոր երկրների համար»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան։

Միաժամանակ, Ռեզնիկովը ենթադրություն է հայտնել, որ Ուկրաինայում պատերազմը կձգձգվի։

«Ռուսական զինված ուժերը, առաջխաղացման փոխարեն, պաշտպանական դիրքեր են կառուցում երկրի հարավում գտնվող օկուպացված տարածքներում, հատկապես՝ Խերսոնում»,- ասել է նա։