Վտանգներով լի «ճամփորդություն». պատկերասրահը պատրա՞ստ է հայտնի նկարներն անվնաս հասցնել դպրոցներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Շահինի, Ժանսեմի, Այվազյանի, Կոջոյանի, Սարյանի և այլ հայտնի նկարիչների գործեր արդեն հասցրել են ճամփորդել Լոռու և Տավուշի մարզերում։

«Դասարվեստ» ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ: Մտահղացման մասին դեռևս 2019 թվականին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա ոլորտի գործիչներից շատերը քննադատությամբ են մոտենում հարցին։ Ահազանգում են` արվեստի գործերը թանգարանից մարզեր տեղափոխելու համար նախ պետք է ապահովագրել կտավները, տեղափոխման անվտանգ պայմաններ ապահովել, հոգալ ջերմաստիճանի, լուսավորության, օդափոխության հետ կապված հարցերը:

Նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանն օրինակ է բերում արտերկրի փորձը․ «Դրա համար գոյություն ունի օրենք, բոլոր ստեղծագործություններն ունեն ապահովագրման իրենց գինը, ստեղծագործություններն ունեն տեղափոխման հատուկ ռեժիմ և պայմաններ, գոյություն ունեն հատուկ արկղեր, մեքենաներ, ոստիկանության սպասարկող անձնակազմ․ այդ դեպքում է միայն կատարվում տեղափոխությունը»։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն էլ հավաստիացնում է՝ նկարների՝ թանգարանից դպրոցներ անվտանգ տեղափոխության համար բոլոր պայմանները ստեղծված են։ Ինչ վերաբերում է ապահովագրությանը, այն ևս բոլոր նկարների դեպքում իրականացվել է: Պատկերասրահի տնօրենի խոսքով՝ ամեն կրթական ծրագրի շրջանակում ներկայացված է մեկ բնօրինակ աշխատանք և օժանդակ նյութեր՝ աշխատանքների տպագրված տարբերակների տեսքով:

Սահակ Պողոսյանը խոսում է նաև ֆորսմաժորային իրավիճակների, չնախատեսված պատահարների մասին, որոնք կարող են պատահել նկարների տեղափոխության ժամանակ:

Մինչ մասնագետներից ոմանք ահազանգում են կտավների տեղափոխության, ցուցադրման ընթացքում առկա վտանգների մասին, «Դասարվեստ» ծրագիրը շարունակվում է. առաջիկայում հանրահայտ նկարիչների գործերը կճամփորդեն Հայաստանի մյուս ութ մարզերում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան