ՍԱՊԾ-ն վրացական կողմի հետ քննարկել է բուսասանիտարական բեռները «Վերին Լարսով» արտահանելու հարցը

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը հանդիպել է գործընկեր կառույցի՝  Սննդամթերքի ազգային գործակալության, պետ Զուրաբ Չեկուրաշվիլիի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՍԱՊԾ-ից, քննարկման օրակարգում բուսասանիտարական հսկողության բեռների տեղափոխման  կազմակերպումն է եղել «Վերին Լարս» անցակետով՝ հատկապես արագ փչացող գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացմանը զուգահեռ հսկողությունն ու փոխադրումն արագ, անխափան ապահովելու նպատակով:

Անդրադարձ է կատարվել նաև արտահանման ընթացակարգերը հնարավորինս պարզեցնելու և վարչարարությունը նվազեցնելու հարցին, և, այս համատեքստում, կարևորվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի աշխատանքը:

Եղիշե Մարգարյանը ծանոթացել է թե այս համակարգի գործարկման վրացական փորձին, թե Սննդամթերքի ազգային գործակալության սպասարկման կենտրոնի աշխատանքներին ու հնարավորություններին. համանման ծառայություն գործում է նաև Հայաստանի ՍԱՊԾ-ում:

Հանդիպում է տեղի ունեցել նաև «Վերին Լարս»-ի ՌԴ սահմանային անցակետում՝ ՌԴ  անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության մասնագետների հետ. այստեղ նույնպես բարձրացվել է հայկական գյուղմթերքն առաջնահերթ փաստաթղթավորելու և բաց թողնելու հարցը: