2020 թ․ համեմատ՝ պետական պարտքն աճել է 6.4 տոկոսով. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2021-ին արձանագրվել է ՀՆԱ-ի 5.7 տոկոս աճ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով` տնտեսության տարբեր ոլորտներից ծառայություններն են համեմատաբար ավելի մեծ ազդեցություն ունեցել:

«Եթե հետևենք աճի ցուցանիշներին, ապա կնկատենք, որ արդյունաբերության աճը նույնպես եղել է նկատելի, 4.2 տոկոս աճ ենք արձանագրել: Ծառայությունները` 7.8, շինարարությունն է նկատելի աճել` 2.6 տոկոս»,- ասաց Խաչատրյանը:

Միակ ոլորտը, որտեղ եղել է նվազում, գյուղատնտեսությունն էր: Նվազումը կազմել է 1.4 տոկոս: Խաչատրյանը նշեց նաև, որ ամբողջ 2021 թվականի ընթացքում գնաճի բարձր ֆոն է դիտվել:

«Միջին գնաճը կազմել է 7.2 տոկոս: Գնաճն ամբողջ աշխարհում նկատված երևույթ է, որը նկատվել է ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա ընթացքում: Առավելապես պայմանավորված էր այն գործոններով, որ կորոնավիրուսի համավարակը բազմաթիվ արժեշղթաներ դուրս էր բերել իրենց բնականոն ընթացքից, մատակարարումները չեն կատարվել ժամանակին, ռեսուրսները եղել են սահմանափակ, և այդ պայմաններում առաջին հերթին ազդեցություն են կրել հատկապես պարենի գները»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ արձանագրվել է ՀՆԱ-ի նկատմամբ 4,6 տոկոս դեֆիցիտ, ինչը թույլ է տվել, որ կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 2020-ին արձանագրված 63,5 տոկոսից նվազի և 2021-ին կազմի 60,3 տոկոս:

«Մենք 2020-ին և 2021-ին ունեցել ենք միջին պատմական դեֆիցիտից մի քիչ ավելի բարձր ցուցանիշ: Եվ մեր նպատակն է երկարաժամկետում վերադառնալ դեպի ներքև: Դա նաև մեր պարտքի քաղաքականության հիմքում է ընկած: Մակրոտնտեսական կայունություն երաշխավորելու համար պետք է միջնաժամկետում ունենանք պարտքի նվազող ցուցանիշներ՝ ՀՆԱ-ի նկատմամբ»,- ասաց Խաչատրյանը:

Ֆինանսների նախարարը նաև ընդգծեց, որ 2020 թ․ համեմատ՝ պետական պարտքն աճել է 6.4 տոկոսով:

Մանրամասները՝ տեսանյութում: