Տարեց կին ձևանալով՝ երիտասարդը ներխուժել է Լուվր և տորթը շպրտել Մոնա Լիզայի կտավի վրա

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Փարիզի Լուվրում հարձակում է իրականացվել Մոնա Լիզայի վրա՝ Լեոնարդո դա Վինչիի եզակի դիմանկարի, որը համարվում է Վերածննդի դարաշրջանի ամենանշանավոր գլուխգործոցներից մեկը: Հարձակվողին հաջողվել է շեղել պահակների զգոնությունը՝ տարեց կին ձևանալով և անվասայլակով թանգարան մտնելով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հայտնվելով դիմանկարի առջև՝ ի զարմանս Լուվրի այցելուների ու աշխատակիցների, «ծեր կինը» ցատկել է անվասայլակից՝ ձեռքին պահելով նախօրոք պատրաստված տորթն ու այն նետել է նկարի վրա։

Կտավը, որը ստեղծվել է 16-րդ դարի սկզբին, չի տուժել, քանի որ վանդալների բազմաթիվ հարձակումների պատճառով այն երկար ժամանակ է՝ պաշտպանված է զրահակայուն ապակու հաստ շերտով, սակայն հարձակումը լուրջ սենսացիա է առաջացրել։

Տեսանյութում, որն արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում, երևում է, որ հարձակվողը՝ տարեց կնոջ հագուստով մի երիտասարդ, շարունակում է տորթը քսել ապակուն՝ նույնիսկ անվտանգության աշխատակիցների կողմից բռնվելուց հետո:

Ձերբակալությունից հետո տղամարդը հանել է կեղծամը և, դեպքի ականատեսների վկայությամբ, ֆրանսերեն ասել.
«Մտածեք Երկրի մասին, նկարիչները մտածում էին դրա մասին, բոլոր արվեստագետները մտածում են Երկրի մասին: Ահա թե ինչու ես դա արեցի։ Դուք էլ մտածեք Երկրի մասին»:

Տաթև Ֆռանգյան