Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Լուրեր

11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է  Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը, գրում է Ինտերֆաքսը: Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն ափսոսանք է հայտնել այդ առիթով՝ Ալիևի խոսքերին ի պատասխան հրապարակված հաղորդագրությունը գնահատելով որպես «հերթական անհիմն հայտարարություն»։

Բաքուն պնդում է, թե իրենք հետևողականորեն հարգել են միջազգային իրավունքի սկզբունքները, իսկ «Հայաստանը, որը շուրջ 30 տարի խախտում է դրանք», վերջին ժամանակներս հաճախակի է սկսել վկայակոչել միջազգային իրավունքը:

«Ադրբեջանական պետության ղեկավարը կոչ է անում զերծ մնալ միջազգային իրավունքի սկզբունքներին չհամապատասխանող վարքագծից և նախազգուշացնում այն վտանգների մասին, որոնք կարող է ներկայացնել նման հակաիրավական վարքագիծը»,- մասնավորապես ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Հայկական կողմը պետք է հասկանա, որ տասնամյա վաղեմության պահվածքն իրականացնելու փորձերը ոչ այլ ինչ են, քան երևակայություն։ Միայն տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների և նոր հնարավորությունների ճիշտ գնահատականը կարող է հանգեցնել ճիշտ արդյունքների»,-հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա»: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել էր, որ կարող են ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է: