Մինչ այս պահը հաստատված 39 գերի ունենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
05.05.2024 | 11:13
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
05.05.2024 | 11:04
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը 4-օրյա այցով ժամանել է Հայաստան
05.05.2024 | 10:36
Ծառն ընկել է գազատարի վրա և փակել ճանապարհի երթևեկելի գոտին
05.05.2024 | 10:31
Սերո Խանզադյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
05.05.2024 | 10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է
04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
Բոլորը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են տարվում միջազգային միջնորդությամբ ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու ուղղությամբ:

Վարչապետը նախ՝ նշեց, որ օրեր առաջ Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը հենց դա է եղել:

«Եվրամիության և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ գերեվարված մեր հայրենակիցներն օր առաջ պետք է վերադարձվեն: Մեր դիրքորոշումն այդ է, և մենք փորձում ենք այդ հարցում էլ մաքսիմալ ջանք գործադրել, որպեսզի օր առաջ խնդիրը լուծենք:

Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը, բայց մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ բոլոր ռազմագերիները, պահվող անձինք, պատանդները պետք է վերադարձվեն:

Ցավոք սրտի, մինչ այս պահը հաստատված 39 գերի ունենք, որոնցից մեկը վերջերս է մոլորվելով հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո, և մենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրում ենք, բայց նաև պետք է ասեմ, որ ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունը և ճնշումն ապահովելն է, որպեսզի մեր քաղաքացիներն օր առաջ վերադառնան հայրենիք»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև ներքին օրակարգում գերիների թեման շահարկելուն և դրա բացասական հետևանքներին:

«Շատ են հնչում տեսակետներ, որ պետք է գերեվարված մեր հայրենակիցների հարցը նախապայման դարձնել քաղաքական պրոցեսների համար: Մեր դիրքորոշումը եղել ու շարունակում է մնալ այն, որ հումանիտար հարցերը քաղաքական հարցերին պետք չէ կապել, դրանք առանձին հարց են: Հումանիտար հարցերն առանց քաղաքական փոխկապակցվածության իրենք իրենցով ավելի մեծ կշիռ և նշանակություն ունեն, և ընդհակառակը, երբ փոխկապակցվածության մեջ դնենք քաղաքական հարցերի հետ, մենք հարցի նշանակությունը ոչ թե կավելացնենք, այլ կնվազեցնենք»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: