Աշխարհաքաղաքական իրավիճակը մեծացրել է Վրաստանի՝ որպես տրանսպորտային միջանցքի դերը. Զուրաբիշվիլի

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանում՝ խոսել է Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի մասին, որը հանգեցրել է տրանսպորտային միջանցքների փոփոխությունների։ Այս մասին գրում է Aliq media-ն։

Ըստ Զուրաբիշվիլիի՝ աշխարհաքաղաքական իրավիճակը մեծացրել է Վրաստանի՝ որպես տրանսպորտային միջանցքի դերը։

«Պատերազմն ընդգծում է այլընտրանքային տրանսպորտային համակարգերի արագ զարգացման անհրաժեշտությունը՝ Եվրոպայի և Ասիայի միջև մատակարարման շղթաները պահպանելու համար։ Չնայած իր հարևանության մարտահրավերներին, Վրաստանը, իր աշխարհագրական դիրքի պատճառով, որպես կամուրջ Եվրոպայի և Ասիայի և Հին Մետաքսի ճանապարհի վրա գտնվող երկրների միջև, ինտենսիվ համագործակցում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ՝ նոր էներգետիկ, տրանսպորտային և հաղորդակցման նախագծեր մշակելու համար»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահի խոսքով, աշխարհաքաղաքական համատեքստն ավելի է ամրապնդում Վրաստանի դերը՝ որպես Ասիա տանող դարպաս և որպես հիմնական տարանցիկ-լոգիստիկ հանգույց, որը կարևոր օղակ է ապրանքների շարժման համար այն ջրանցքով, որը կապում է Սև ծովը, Կովկասը և Եվրասիական մայրցամաքը.

«Եվրոպական ինտեգրման ճանապարհին նոր պատմական ձեռքբերումների ֆոնին Վրաստանը փորձում է զարգացնել իր կապերը ասիական տնտեսությունների հետ, հատկապես ազատ առևտրի համաձայնագրերի և համագործակցության ընդլայնման միջոցով»։