Էրդողանի նախկին համախոհ Ալի Բաբաջանը հայտնել է, որ պատրաստ առաջադրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրք քաղաքական գործիչ, ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջադիմություն» կուսակցության (DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել նախագահի պաշտոնում, եթե վեց ընդդիմադիր կուսակցությունները չկարողանան համաձայնության գալ այլընտրանքային թեկնածուի շուրջ, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Բաբաջանը HaberTurk-ին տված հարցազրույցում ասել է, որ ընդդիմադիր 6 կուսակցությունները, այդ թվում՝ DEVA-ն, չեն քննարկել որևէ թեկնածուի անուն, այլ միայն այն որակավորումնեը, որոնք թեկնածուն պետք է ունենա։ Վեց ընդդիմադիր կուսակցությունները, որոնցից ամենամեծը Ժողովրդահանրապետական կուսակցությունն է, դաշինք են ստեղծել ընդհանուր սկզբունքների հիման վրա, որոնք ուղղված են Թուրքիայում նախագահական կառավարման համակարգի վերացմանը, ինչը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տվել է հսկայական լիազորություններ։

Էրդողանի նախկին համախոհ, ներկայում ընդդիամիր Բաբաջանն ասել է, որ միասնական թեկնածուն կարող է լինել վեց կուսակցությունների նախագահներից մեկը, բայց կարող է լինել նաև մեկ այլ գործիչ։

«Սեղանին դեռ անուն չի հայտնվել։ Նույնիսկ առաջարկ է եղել դեռ անուններից չխոսել»,- ասել է Բաբաջանը՝ նշելով, որ որոշել են թեկնածուների անունները քննարկել ընտրությունների մոտենալուն զուգընթաց։

Նշենք, որ Ալի Բաբաջանը նախկինում եղել է Թուրքիայի էկոնոմիկայի, ինչպես նաև ԱԳ նախարարը։ Նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիրներից էր և նրա առաջնորդ ու երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից։ Սակայն Էրդողանի քաղաքականության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով նա 2019  թվականին դուրս եկավ իշխող ուժից և 2020-ին հիմնեց իր կուսակցությունը։

Էմմա Չոբանյան