Պատերազմի պետք է պատրաստվենք․ Ադրբեջանը հարձակվողական լեռնային խմբեր է ստեղծում, ի՞նչ է անում ՀՀ-ն․ Աշոտ Ոսկանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
Բոլորը

Facror TV-ի հարցազրույցը դիվանագետ, փիլիսոփա Աշոտ Ոսկանյանի հետ

-Հայաստանում քաղաքական կյանքը բավականին ակտիվ է, ընդդիմության և իշխանության միջև պայքար է գնում ՀՀ-ն փրկելու, Ղարաբաղի հանձնումը և Հայաստանի «թրքացումը» թույլ չտալու թեմաներով: Պահի լրջությունը հաշվի առնելով՝ թվում էր, թե քաղաքական ուժերի պայքարը պետք է լիներ կառուցողական, գաղափարների և ծրագրերի շուրջ, բայց ավելի շատ ապակառուցողական տարրն է նկատելի՝ բռնություն, վիրավորանք, ատելություն, հայհոյանք: Ինչո՞վ եք բացատրում այդ նեգատիվի մեծ լինելը, արդյո՞ք դա քանդող նշանակություն չունի:

-Դժվար է մի քանի խոսքով այդ մասին խոսել: Ժամանակին՝ 2017-ին, հարց էինք դրել, որ Հայաստանում խոսելու հիմնական երկու ձև կա․ մեկն ազգայնական ձևն է, մյուսը՝  պսևդոարևմտյան ձևը, և այդ երկուսն էլ ոչինչ չեն բացատրում, որովհետև երկուսն էլ ձևական են և չեն վերաբերում հայկական հասարակության բովանդակությանը: Ոչ ոք չի ուզում անդրադառնալ իրական կյանքին: Եվ, կարծես թե, հասարակությունը համր է: Մենք հարց դրեցինք․ իսկ հայ հասարակությունն ինչո՞վ է ապրում, ի՞նչ հասարակություն է, ինչպե՞ս է կարգավորված հայաստանյան կյանքը: Շատ հետաքրքիր էր, որ նաև 2018 թվականի իրադարձությունների արդյունքում այդ խոսակցությունը բացվեց, և ներքին կյանքի մասին, ներքին օրակարգի մասին վեճեր կան, թե որն է սխալ, որը՝ ճիշտ, բայց, համենայնդեպս, խոսակցություն բացվեց: Հիմա նույնը տեսնում ենք արտաքին օրակարգի վերաբերյալ: Այսինքն՝ տեսնում ենք երկու խոսելակերպ՝ ընդդիմության խոսելակերպը և իշխանության խոսելակերպը, որոնցից ոչ մեկը որևէ բան չի բացատրում, իրենք հետևողականորեն խուսափում են իրական պրոբլեմներից:

-Ի՞նչ պահանջներ է ներկայացնում մեր հասարակությունը, ինչո՞ւ քաղաքական ուժերը չեն բավարարում այդ պահանջները, միգուցե, գործ ունենք քաղաքական ուժերի անկարողությա՞ն հետ:

-Չեմ կարծում, այստեղ ավելի տխուր է իրավիճակը: Ես չէի խոսի հասարակության պահանջների մասին, որովհետև խնդիրն այն չէ, թե մարդիկ ինչ պահանջներ են դնում, այլ այն, թե ինչ իրավիճակում է գտնվում Հայաստանը: Հայաստանը պատերազմից հետո գտնվում է շատ ծանր վիճակում, մենք պետք է հստակ որոշումներ ունենանք, սա փորձագիտական, քաղաքական մակարդակով որոշում կայացնելու ժամանակ է: Չեմ կարծում, թե կառավարության կամ ընդդիմության ներկայացուցիչները չեն հասկանում, թե ինչ խնդիրների առաջ է կանգնած Հայաստանը, նրանք չեն ցանկանում այդ խնդիրների մասին խոսել, որովհետև դա հակասում է իրենց շահերին…

-Պոպուլիստական ցանկություններին հագուրդ տալու շահե՞ր են հետապնդում։

-Լինի դա ԼՂ հարցը, անկլավների հարցը, թե Զանգեզուրի հարցը, դրանց վերաբերյալ հստակ դիրքորոշում պետք է հայտնեն կողմերը՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, բայց քանի որ ունեն շատ թաքնված ներքին շահեր, գերադասում են խոսել ոչ մի բանի մասին: Կառավարությունը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, որը բացարձակ բովանդակություն չունեցող կարգախոս է, իսկ ընդդիմությունը խոսում է Հայաստանի ապաթրքացման մասին, ինչը ևս աբսուրդ է: Ավելին՝ այս երկուսն էլ ստուգելի չեն… Իսկ ինչո՞ւ չեն խոսում կոնկրետ հարցերի մասին. այն պատճառով, որ այս հարցերի հետ կապված վտանգներ են տեսնում։

Հարցազրույցն ամբողջութամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան