Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում․ իրադրությունը հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆ
Հասարակություն
19.05.2022 | 19:38Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, իր հաղորդագրության մեջ պնդելով, թե իբր մայիսի 19-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ: