Բա ռուսակա՞ն սուլթանը․ ասում եք՝ սուլթան կուզի ջնջել մեզի․ բոլոր չարիքները ՌԴ-ի՝ գլխավորը դառնալուց եկան․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի հետ

-Երեք շաբաթից ավելի է՝ մայրաքաղաքի փողոցներում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր ուժերը քաղաքական պայքար են նախաձեռնել: Նրանց հասցեին քննադատություններ են հնչում առ այն, որ խոսում են Ղարաբաղից, Հայաստանի չթրքացումից, բայց քայլերի հաջորդականություն չեն նշում, թե ինչպես, օրինակ, հասնել Ղարաբաղի անկախությանը: Եվ մի կարևոր հարց. ինչո՞ւ այդ ուժերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարց չեն տալիս, թե նա ինչո՞ւ 44-օրյա պատերազմից հետո երկու անգամ հայտարարեց՝ «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է՝ ըստ միջազգային իրավունքի»:

-Ինչուների շարք կա, բայց այդ շարքի պատասխանը մեկն է՝ բացակայում է հստակ ռազմավարական մոտեցումը: Այն խնդիրները, որոնք բարձրացվում են, և՛ մարտավարական են, և՛ լուծումներն են մարտավարական՝ լավագույն դեպքում, եթե չասեմ՝ դրվագային։ Հայկական ծանր իրավիճակն առնվազն վերջին հարյուրամյակում եղել է հետևանք ռուս-թուրքական համագործակցության: Նույնը տեղի ունեցավ նաև 2021-ի նոյեմբերին, եթե Ռուսաստանի ղեկավարն ասում է, որ ինքն է կազմել այդ փաստաթուղթը և ունի մեկ առաքելություն՝ կանխել պատերազմը… Պուտինը Ձեր նշած այդ հայտարարություններով ծանր կացության մեջ դրեց իրեն, ես նկատի չունեմ Արևմուտքի պատժամիջոցները, աշխարհի համախմբումն իր դեմ: Լինելով Հայաստանի դաշնակից՝ Պուտինը հայության մի մասի վերաբերյալ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերեց՝ մոռանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի իր պարտականությունները՝ չեզոքություն պահպանել և կանխել պատերազմը, ոչ թե նախապատրաստել այդ պատերազմը՝ զենք վաճառելով և՛ նրանց, և՛ մեզ: Չես կարող դաշնակից լինել երկու հակամարտող պետության, եթե դաշնակից ես, միակ անելիքը խաղաղություն պահպանելն է:

-Բայց դա չարվեց:

-Այո՛, դա չարվեց, իսկ դա նաև պարտականություն էր: Բացի այդ՝ Պուտինը մոռացավ ինքնորոշման իրավունքի մասին, իսկ հիմա Ուկրաինայի դեպքում խոսում է ռուսական համայնքի ինքնորոշման մասին:

-Պուտինը քննադատում է խորհրդային անցյալը, կոմունիստներին՝ Ուկրաինային տարածքներ նվիրելու համար, և ասում է, որ ապօրինի են տրվել այդ տարածքները, իսկ Ղարաբաղի հարցում բոլորովին հակառակն է ասում, թեև ամենամեծ ապօրինությունը Կոմկուսի որոշմամբ հենց Ղարաբաղի հարցում է եղել:

-Այո՛:

-Ինչո՞ւ ՌԴ-ն Ղարաբաղի հարցում նույն տեսակետը չի հայտնում:

-Սա ցույց է տալիս, որ սկզբունքային և հետևողական վերաբերմունք չկա, գործում են տարբեր չափորոշիչներ: Անդրադառնանք մեր իրականությանը. ես որևէ մեկին չեմ կարող ասել՝ դուրս մի՛ արի ցույցի, բայց պարտավոր եմ ասել, որ այս գործողությունները համակարգված չեն, չկա ռազմավարություն։ Եթե իրավիճակը փոխելու տրամադրվածություն չունեք, ձեր գալու իմաստը ո՞րն է: Ես էլ եմ կողմ, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, որովհետև ստախոս է, նշանակում է՝ տիեզերական ներդաշնակությանը հակառակվող մարդ է։ Բայց ասում են՝ Նիկոլը պետք է հեռանա, ու չեն ասում, թե նրա հեռանալուց հետո ով պիտի գա իշխանության։ Ես դրական եմ տրամադրված ազգային զարթոնք կազմակերպելու այս դրսևորումներին, և «Զարթիր, լաո» երգը թեև միշտ սիրել եմ, բայց հիմա ծիծաղելի եմ համարում այդ երգով մարդկանց ոտքի հանելը, քանի որ այնտեղ մի շեշտադրում կա. «Զարթի՛ր Լաո, մեռնիմ քըզի, սուլթան կուզե ջնջել մըզի»։ Բա ռուսակա՞ն սուլթանը: Այս տարածաշրջանում բոլոր չարիքները եկել են Հայաստանի՝ միջազգային հանրությունից մեկուսանալու և Ռուսաստանի՝ այս տարածաշրջանում գլխավոր դերակատար դառնալու հետևանքով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան