Ռուսաստանն արևմտյան երկրների դիվանագետների է արտաքսել
Քաղաքականություն
18.05.2022 | 18:52Ռուսաստանն արտաքսել է Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության 34 անդամի և 24 իտալացի դիվանագետի։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են երկրի ԱԳՆ-ից։
Տեղեկացվում է, որ սա Մոսկվայի պատասխանն է Ֆրանսիայում և Իտալիայում ռուս դիվանագետներին պերսոնա նոն գրատա հայտարարելու քայլին։
Հիշեցնենք՝ ապրիլի սկզբին Իտալիան արտաքսեց 30 ռուս դիվանագետի, իսկ Ֆրանսիան՝ 41 ռուս աշխատակցի։
Տաթև Ֆռանգյան