Սոված-ծարավ մնացել են, վառելանյութը վերջանում է․ Լարսում հարյուրավոր բեռնատարներ արգելափակված են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերին Լարսի՝ այդպես էլ չլուծվող խնդիրը պարբերաբար գլխացավանք է դառնում բեռնափոխադրողների համար։ Արդեն 2 շաբաթից ավելի է՝ հայկական բեռնատարները չեն կարողանում հատել վրաց-ռուսական սահմանը՝ ահազանգում է այդ հերթերում մայիսի 4-ից սպասող Երվանդ Թարվերդյանը։

Որքան կամ ինչին սպասեն՝ չգիտեն։ Կիլոմետրերով շարված մեքենաների թիվն ավելանում է ամեն րոպե։ Վրաստանի սահմանապահները որևէ բացատրություն չեն տալիս։ Քաղաքացիները դիմել են Վրաստանում Հայաստանի դեսպանատուն, ասում են՝ այնտեղից էլ որևէ հուսադրող պատասխան չեն ստացել։ Factor TV-ն ևս կապ հաստատեց դեսպանատան հետ՝ հասկանալու համար, թե որն է նման կուտակումների պատճառը։

Խնդիրն արդեն 2-3 ամիս է՝ կա, ասում է Վրաստանում Հայաստանի հյուպատոսը։ Անցակետի թողունակությունն օրական 300-400 մեքենա է, դրանից ավելի ո՛չ ռուսական, ո՛չ վրացական կողմը չեն կարողանում սպասարկել, մեքենաների հոսքն էլ մեծ է, հետևաբար սահմանն անցնելու համար երբեմն 2 շաբաթ է պահանջվում։ Հայկական մեքենաներից շատերը հերթին սպասում են Բագրատաշեն-Սադախլո անցակետում ու Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհներին։

Միայն հայկական մեքենաները չեն, որ հերթի մեջ սպասում են՝ վստահեցնում է հյուպատոսը։ Ինչ վերաբերում է սահմանապահներին կաշառելու դիմաց սահմանն անցնելու մասին լուրերին, հյուպատոսը նշում է, որ վրացական կողմում դա բացառվում է, իսկ խնդիրը 1-2 օրում լուծվող հարց չէ։

Բեռնափոխադրող ընկերությունների պարագայում վարորդի սննդի և կեցության հարցն ընկերությունն է հոգում, ինչի պատճառով էլ փոխադրման գները գրեթե կրկնակի թանկացել են՝ ասում է արտահանում իրականացնող գործարար Երվանդ Թարվերդյանը, ում ապրանքը 15 օր մնալուց հետո է միայն հատել սահմանը։ Մինչ այդ էլ ստիպված է թարմ ձկնեղենով լցված 3 բեռնատար հետ վերադարձնել, վերամշակել ու սառեցված տարբերակով նորից արտահանել։

Եթե խոշոր գործարարներն իրենց խնդիրներն ինչ-որ կերպ կարողանում են լուծել,   ապա ֆերմերները կամ փոքր ընկերություններն ավելի խոցելի են։

Հարցի լուծման տարբերակներ Երվանդ Թարվերդյանն ինքն էլ է փորձել գտնել, անձնական կապերն օգտագործելով՝ թե՛ ռուսական, թե՛ վրացական կողմի հետ է բանակցել։ Հարցը նախարարի հետ այդպես էլ չի քննարկվել։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ասում է՝ խնդիրը նոր չէ։

Ռուսաստանի վարչապետն էլ վերջերս հրամանագիր է ստորագրել, որով հանձնարարել են հարավային մաքսային կետերի թողունակությունն ավելացնել։ Նախարարը կարծում է՝ համատեղ աշխատանքն արդյունք կտա։ Թե ինչպիսի՞ն կլինի այդ արդյունքը արդեն 20 տարի լուծման սպասող խնդրի դեպքում, դժվար է ասել։  Առայժմ միայն կարելի է արձանագրել՝ շուտով ծիրանի արտահանման սեզոնն է մոտենում, և առաջիկա շաբաթներին խնդիրն ավելի կարող է սրվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան