Իսրայելի գյուղոլորտի մասնագետները մեկնում են Ադրբեջան՝ նորարար գիտելիքներով կիսվելու

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իսրայելական պատվիրակությունը երեքշաբթի մեկնելու է Ադրբեջան՝ Իսրայելի կուտակած գյուղատնտեսական գիտելիքներն այդ երկրի հետ կիսելու նպատակով, գրում է Israel Hayom-ը։ Israel Hayom-ը։ 

Ըստ պարբերականի՝ երեք շաբաթ առաջ Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանն այցելել է Բաքու՝ պայմանագրեր կնքելու ցորենի, նավթի մատակարարման համար, որը խաթարվել է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։

Նշվում է, որ իսրայելցի մասնագետները գիտելիքներ կփոխանցեն ցորենի աճեցման, ոռոգման և կաթնամթերքի արտադրության վերաբերյալ: Գյուղատնտեսության նախարարությունը երկու երկրների միջև երկարատև համագործակցության հույս ունի։

Ադրբեջանը ոչ միայն ցորենի ներմուծումից անկախ դարձնելու, այլև արտահանելու հնարավորության համար Իսրայելը երկրին կտրամադրի ցորենի աճեցման տեխնոլոգիա, որպեսզի երկու-երեք տարի անց կարողանա այն ներմուծել Իսրայել։

«Առաքելության որոշ անդամներ կմասնակցեն շնորհանդեսի, իսկ մյուսները՝ բիզնես ֆորումի, որպեսզի այցն արդյունավետ լինի ոչ միայն տեխնոլոգիան ներկայացնելու, այլ նաև կարիքների և լուծումների միջև փոխազդեցություն ստեղծելու համար»,- ասել է Իսրայելի Գյուղատնտեսության նախարարության արտաքին առևտրի և միջազգային համագործակցության կենտրոնի ղեկավար Յակով Պոլեգը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Իսրայելի գյուղատնտեսության նախարար Օդեդ Ֆորերի այցը Ադրբեջան իսրայելցի մի խումբ մասնագետների հետ։ Իսրայելը ծրագրում է ադրբեջանական կողմին տրամադրել նորագույն գյուղատնտեսական տեխնոլոգիաներ ցորենի աճեցման համար՝ 2025 թվականին արդեն այն Ադրբեջանից գնելու նպատակով։

Էմմա Չոբանյան