Ավստրիայի խորհրդարան այցի շրջանակում քննարկվել են ավստրիական փորձի կիրառման հնարավորությունները

Լուրեր

11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ավստրիայի խորհրդարան են այցելել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը, Միքայել Թումասյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը եւ ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետներ: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի մամուլի ծառայութունից։

Այցի ընթացքում խորհրդարանի կողմից բյուջետային գործընթացի հանդեպ վերահսկողության ուղիները եւ ավստրիական փորձի կիրառման հնարավորություններն են քննարկվել Ավստրիայի խորհրդարանի բյուջետային հանձնաժողովի նախագահ Գաբրիել Օբեղնոստեղեղի եւ հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը:

Ավստրիայի խորհրդարանի բյուջետային գրասենյակում կայացած հանդիպմանը քննարկվել են բյուջետային գրասենյակի գործունեության արդյունավետության բարձրացման հարցերը, իսկ Ավստրիայի ֆինանսների նախարարության բյուջետային բլոկի պատասխանատուների հետ՝ բյուջետային տարվա ընթացքում խորհրդարանի դերակատարությանը վերաբերող հարցերը:

Այնուհետեւ Ավստրիայի Հաշվեքննիչ պալատում խորհրդարանականները ծանոթացել են նրանց գործունեության առանձնահատկություններին: Ավստրիայի Հաշվեքննիչ պալատը տվյալներ ստանալու հարցում չունի սահմանափակում, ինչպես նաեւ տալիս է գնահատական Կառավարության կողմից առաջարկվող ծրագրերից բխող գործընթացներին:

Հանդիպումներ են եղել նաեւ Ավստրիայի Ֆիսկալ խորհրդում, Կատարողականի գրասենյակում, Ավստրիայի խորհրդարանի հետազոտական ու կրթական ծրագրերի կենտրոններում: Հանդիպում է եղել նաեւ Ավստրիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի ղեկավար Անդրեաս Միննիչի հետ: