ԱՄՆ-ը վստահ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու կոնսենսուսի հարցում՝ չնայած Թուրքիայի պահանջներին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ վստահ է ՆԱՏՕ-ի ներսում կոնսենսուսի ձեռքբերման հարցում՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Բլինքենը նշել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ խոսել է Անկարայի մտահոգությունների մասին։

«Ես չեմ ցանկանում բնութագրել զրույցը, որ ունեցանք ԱԳ նախարարի հետ և ՆԱՏՕ-ի նիստի շրջանակում, սակայն կարող եմ ասել հետևյալը․ ես գրեթե բոլոր կողմերից լսել եմ ուժեղ աջակցություն դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու հարցում»,- ասել Բլինքենը  Բեռլինում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարությունում՝ հավելելով․ «Եթե դա այն է, ինչ նրանք որոշեն անել, ես համոզված եմ, որ կհասնենք կոնսենսուսի»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս ասել է, որ հավատում է՝ ընդհանուր լեզու և կոնսենսուս կգտնվի անդամակցության հարցի շուրջ:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը դրական չի վերաբերվում ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը՝ քրդական զինյալ խմբավորումներին այդ երկրների աջակցության պատճառով։ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել էր, որ Թուրքիան դեմ չէ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը, սակայն մի շարք պայմաններ ունի։

«Անպայման պետք է լինեն անվտանգության երաշխիքներ։ Այդ երկրները պետք է դադարեցնեն աջակցությունը ահաբեկչական կազմակերպություններին։ Արտահանման սահմանափակումները այնպիսի դաշնակցի համար, ինչպիսին Թուրքիան է, նույնպես պետք է հանվեն»,- ասել էր Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան